Քեմալվանդի. Իրանից ՄԱԳԱՏԷ-ի ունեցած պահանջներն ավելորդ են
Իրանի ատոմային էներգիայի կազմակերպության խոսնակը ավելորդություն է համարել Ատոմային էներգիայի միջազգային գործակալության պահանջները Իրանի Իսլամական Հանրապետությունից։
Բեհրուզ Քեմալվանդին հայտարարել է, որ Իրանը երաշխիքային պարտավորություններ չունի, ընդգծելով. «Իրանը կողպել է 27 տեսախցիկ և մի շարք սարքավորումներ, այդ թվում՝ առցանց հարստացման չափիչ սարքեր: Այդ սարքերը կարող են կրկին աշխատել միայն այն դեպքում, եթե մյուս կողմերը վերադառնան իրենց պարտավորություններին»։
Նշելով, որ Իրանի հարաբերությունները միջազգային գործակալության հետ սահմանված հարաբերություններ են, Քամալոնդին ասաց. «Ներկայումս այդ հարաբերությունները հիմնված են երաշխիքների վրա: Սա նշանակում է, որ միջուկային նյութերի աուդիտը տեղի կունենա, և Իրանը կհայտարարի, թե որ վայրերում որքան միջուկային նյութեր ունի և ինչ է անելու դրանց հետ»։
Նշելով, որ երկրները ՄԱԳԱՏԷ-ի հետ այլ հարաբերություններ ունեն՝ հիմնված Լրացուցիչ արձանագրության վրա, Քեմալվանդին հավելել է. «Այդ հարաբերությունների հիման վրա երկրները հարստացման հետ կապված սարքավորումների մի մասը դնում են Ատոմային էներգիայի միջազգային գործակալության հսկողության տակ, ինչն անում է նաև Իրանը»։
Հայերեն ռադիոալիքին հետևեք սոցցանցերում
https://www.instagram.com/parstodayarmenian/
https://twitter.com/radio_armenian
https://www.reddit.com/user/armradio/
https://urmedium.com/c/armenianradio