Նազիրի Ասլ. Ատոմային էներգիայի գործակալության երաշխիքների համաձայնագրով պահանջները վերաբերում են անցյալին
Ատոմային էներգիայի միջազգային գործակալությունում Իրանի մշտական ներկայացուցիչն ու դեսպանն ասել է.-« Երաշխիքների համաձայնագրով գործակալության երեք աննշան պնդումները կապված են երկու տասնամյակ առաջվա հետ, և Իրանը մինչ այժմ համապատասխան և կառուցողական փոխգործակցություն է ունեցել գործակալության հետ»:
Վիեննայում տեղակայված միջազգային կազմակերպություններում և ՄԱԳԱՏԷ-ում Իրանի Իսլամական Հանրապետության դեսպան և մշտական ներկայացուցիչ Մոհսեն Նազիրի Ասլն Իրանում երաշխիքների համաձայնագրի իրագործման վերաբերյալ ՄԱԳԱՏԷ-ի գլխավոր տնօրեն Ռաֆայել Գրոսիի նոր զեկույցը հրապարակվելուց հետո ասել է.«Նոր զեկույցում գլխավոր տնօրենը հայտարարել է, որ մնացած հարցերը դեռ չեն փակվել»:
ՄԱԳԱՏԷ-ում Իրանի ներկայացուցիչը հավելել է.«Ակնկալվում է, որ դիմացի կողմը նույնպես կկատարի իր ստանձնած պարտականությունը՝ անկախ երրորդ կողմերի քաղաքական ճնշումներից, որոնք գործակալության որևէ մեխանիզմում ներգրավված չեն և ունեն տասնյակ միջուկային մարտագլխիկներ»։
Անդրադառնալով Իրանի և գործակալության միջև երաշխիքների հետ կապված հարցերին,որոնք փակվել են 2015 թվականին կառավարիչների խորհրդի ընդունած բանաձևով, Նազիրի Ասլը նշել է.«Երաշխիքների համաձայնագրով գործակալության երեք ոչ կարևոր պահանջները կապված են մոտ երկու տասնամյակ առաջվա հետ, սակայն մինչ այժմ Իրանը համապատասխան և կառուցողական փոխգործակցություն է ունեցել գործակալության հետ՝ դրանք լուծելու նպատակով»: