Թեհրանը և Տաշքենդը ստորագրել են համագործակցության 17 փաստաթուղթ
Սամարղանդի «Մետաքսի ճանապարհ» զբոսաշրջային համալիրում, Իրանի և Ուզբեկստանի նախագահների և նախարարների ներկայությամբ, կայացել է Թեհրանի և Տաշքենդի միջև համագործակցության 17 փաստաթղթերի և փոխըմբռնման հուշագրերի ստորագրման արարողությունը։
Չորեքշաբթի օրն ԻԻՀ նախագահ Սեյեդ Էբրահիմ Ռայիսիի գլխավորած քաղաքական և տնտեսական բարձրաստիճան պատվիրակությունը մեկնել է Ուզբեկստանի Սամարղանդ՝ մասնակցելու Շանհայի համագործակցության կազմակերպության 22-րդ գագաթնաժողովին: Ռայիսիին դիմավորել է Ուզբեկստանի վարչապետ Աբդուլլահ Նեմատովիչ Արիֆովը.
Սամարղանդում Իրանի և Ուզբեկստանի միջև ստորագրվել է էներգետիկայի, արդյունաբերության, գյուղատնտեսության, սպորտի և մշակույթի ոլորտներում համագործակցության 17 փաստաթուղթ:
Ստորագրված փաստաթղթերը վերաբերվում են նաև տարանցման, մշակութային փոխանակումների, մաքսային, առևտրային և տնտեսական փոխանակումների, առողջապահության և այլ ոլորտներում համագործակցությանը:
ԻԻՀ նախագահի քաղաքական հարցերով տեղակալ Մոհամմադ Ջամշիդին ասել է. «Նախագահի այցի շրջանակներում նախատեսված են երկկողմ հանդիպումներ անդամ երկրների ղեկավարների հետ և առանձին հանդիպումներ Չինաստանի նախագահ Սի Ցզինպինի, Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի, Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի, Հնդկաստանի վարչապետ Նարենդրա Մոդիի, ինչպես նաև Պակիստանի ու Բելառուսի ղեկավարների հետ հանդիպումներն ու ՇՀԿ գագաթաժողովում ելույթը»։