Դանիայի դեսպանը կանչվել է Իրանի արտաքին գործերի նախարարություն
Ուրբաթ օրը Դանիայում ԻԻՀ դեսպանատան վրա դանակով զինված անձի հարձակումից հետ, այդ երկրի դեսպանը կանչվել է Իրանի արտաքին գործերի նախարարություն:
ԻՌՆԱ-ի հաղորդմամբ՝ հարձակվողը սպառնացել է Իրանի դեսպանին, վիրավորել է դեսպանատան աշխատակիցներից մեկին և վնասել ավտոկայանատեղիում կայանված դեսպանատան մեքենաները:
Իրանում Դանիայի դեսպանին փոխանցվել է Թեհրանի բողոքը՝ ԻԻՀ դեսպանատան և դիվանագետների անվտանգությունն ապահովելու հարցում թերանալու կապակցությամբ:
ԻԻՀ ԱԳՆ-ում դեսպանին ասել են, որ Վիեննայի կոնվենցիայի համաձայն՝ հյուրընկալող կառավարությունն ունի հստակ պարտավորություններ և Դանիայի կառավարությունից ակնկալվում է հավատարիմ մնալ դիվանագիտական վայրերի անվտանգության վերաբերյալ միջազգային պարտավորություններին։
Դանիայի դեսպանը, ներողություն խնդրելով դեպքի համար, ընդգծել է, որ այս միջադեպից հետո անվտանգության միջոցառումները կխստացվեն և հավելել, որ իրավիճակի մասին անմիջապես տեղյակ կպահի Կոպենհագենին։