Իրանական «Թուխա» կարճամետրաժ ֆիլմը կցուցադրվի Բրիտանիայի փառատոնում
https://parstoday.ir/hy/news/iran-i184158-Իրանական_Թուխա_կարճամետրաժ_ֆիլմը_կցուցադրվի_Բրիտանիայի_փառատոնում
Ռեժիսոր Մորթեզա Ֆարհադնիայի «Թուխա» կարճամետրաժ ֆիլմը կցուցադրվի Բրիտանիայի կարճամետրաժ ֆիլմերի 12-րդ փառատոնի ընթացքում։
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Հոկտեմբեր 12, 2022 08:20 Asia/Tehran
  • Իրանական «Թուխա» կարճամետրաժ ֆիլմը կցուցադրվի  Բրիտանիայի փառատոնում

Ռեժիսոր Մորթեզա Ֆարհադնիայի «Թուխա» կարճամետրաժ ֆիլմը կցուցադրվի Բրիտանիայի կարճամետրաժ ֆիլմերի 12-րդ փառատոնի ընթացքում։

ILNA գործակալության հաղորդմամբ՝  Մորթեզա Ֆարհադնիայի փորձարարական կարճամետրաժ ֆիլմն առաջին անգամ կցուցադրվի բրիտանական կարճամետրաժ ֆիլմերի 12-րդ փառատոնի շրջանակում:

Փառատոնը տեղի կունենա 2022 թվականի նոյեմբերի 24-ից դեկտեմբերի 5-ը:  Գոսանի կինոդպրոցի դերասանական արվեստանոցի արդյունքում նկարահանված ֆիլմի աշխատանքները տևել են երեք ամիս:  

«Թուխա»-ն պատմություն է մի աղջկա մասին,  ով զղջում է իր անցյալի համար և ցանկանում է փոխհատուցել իր քայլերը: