Իրանը հրապարակել է Բրիտանիայի դեմ սահմանված պատժամիջոցների ցանկը
ԻԻՀ ԱԳ նախարարությունը հրապարակել է Բրիտանիայի մի խումբ քաղաքացիների և մի շարք կազմակերպությունների նկատմամբ սահմանված պատժամիջոցների ցանկը:
Նախարարությունը հայտարարել է. «Համապատասխան իրավական ընթացակարգով, պատժամիջոցների մեխանիզմների շրջանակում և որպես պատասխան քայլ՝ Բրիտանիայի մի խումբ քաղաքացիներ և կազմակերպությունների անունները ներառվել են պատժամիջոցների ցանկում՝ ահաբեկչական խմբավորումներին աջակցելու, ահաբեկչություն խթանելու և հրահրելու, բռնություն և ատելություն տարածելու և մարդկանց իրավունքները ոտնահարելու համար»:
Ըստ այս հայտարարության, պատժամիջոցների ցանկում ներառվել են Բրիտանիայի Կիբերանվտանգության ազգային կենտրոնը, Կառավարական հաղորդակցության շտաբը, Media, Global Media, DMA Media, BBC Farsi և Iran International լրատվական գործակալությունները:
Պատժամիջոցների ենթարկված քաղաքացիների թվում են Մեծ Բրիտանիայի ՆԳՆ անվտանգության փոխտնօրեն Թոմ Թուգենդհաթը, Պարսից ծոցում Բրիտանիայի ռազմական ուժերի հրամանատար Դոն Մքքիննոն, Խորհրդարանում Լեյբորիստական կուսակցությունից Սիոնիստական ռեժիմի բարեկամության խմբի նախագահ Սթիվ Մաքքեյբը, Մեծ Բրիտանիայի Համայնքների պալատում Պահպանողական կուսակցությունից Սիոնիստական բարեկամության խմբի նախագահ Սթիվեն Քրաբը, Լորդերի պալատում Պահպանողական կուսակցությունից Սիոնիստական բարեկամության խմբի պատվավոր նախագահ Ստյուարտ Փոլակը, Համայնքների պալատի անդամ Բոբ Բլեքմենը, Համայնքների պալատի անդամ և շրջակա միջավայրի նախկին նախարար Թերեզա Սիլյերսը, քաղաքական գործիչ Անթի Մակինթայրը, Զինված ուժերի շտաբի նախկին պետ (Ղասեմ Սոլեյմանիի սպանության ժամանակ) գեներալ Մարկ Քարլեթոն-Սմիթը:
ԻԻՀ ԱԳՆ հայտարարության մեջ ասված է. «Նշված պատժամիջոցները ներառում են վիզաների տրամադրման և Իրանի մուտքի արգելք, ինչպես նաև Իրանի իրավասության տարածքում գտնվող գույքի և ակտիվների բռնագրավում և բանկային հաշիվների արգելափակում»:
Նախարարությունը նշել է, որ պատժամիջոցային այս քայլը չի կասեցնելու այն անձանց քրեական հետապնդումն ովքեր հանցանք են իրականացրել: