Թեհրանում կայացել է ՄԱԿ կանոնադրության պաշտպանության բարեկամների խմբի հանդիպումը
Թեհրանում ԻԻՀ ԱԳ նախարարի ներկայությամբ սկսվել է ՄԱԿ-ի կանոնադրության պաշտպանության բարեկամների խմբի ազգային համակարգողների հանդիպումը։
Հանդիպումը մեկնարկել է այսօր Իրանի արտաքին գործերի նախարար Հոսեյն Ամիր Աբդոլլահյանի ներկայությամբ, Թեհրանում ԱԳՆ հյուրնկալությամբ:
ԻՌՆԱ-ի հաղորդման համաձայն, Իրանի ԱԳՆ ուսումնական կենտրոնում կայացել է ՄԱԿ-ի կանոնադրությունը պաշտպանող բարեկամների խմբի առաջին միջազգային հանդիպումը՝ փոխարտգործնախարարների մակարդակով:
ՄԱԿ-ի կանոնադրության բարեկամների խումբը ստեղծվել է 2021 թվականին՝ նպատակ ունենալով պահպանել, խթանել և պաշտպանել ՄԱԿ-ի կանոնադրության առավելությունն ու վավերականությունը 19 երկրների, այդ թվում՝ Իրանի մասնակցությամբ։
Բարեկամների խմբի անդամները, հավատալով որ միակողմանի հարկադրանքի միջոցների (UCMS) կիրառումը, ներառյալ անկախ երկրների դեմ պատժամիջոցների կիրառումը և նրանց ներքին գործերին միջամտելը, ոչ միայն խախտում է միջազգային իրավունքի սկզբունքները և ՄԱԿ-ի կանոնադրությունը, այլ նաև ընդհանուր և գլոբալ մարտահրավերներին դիմակայելու միջազգային հանրության ջանքերը բախվել են լուրջ խոչնդոտների: