Նոյեմբեր 12, 2022 08:57 Asia/Tehran
  • Ամիր Աբդոլլահյան. Որոշ եվրոպացի պաշտոնյաներ ավելի շատ ուշադրություն են դարձնում կուսակցական նպատակներին, քան իրենց երկրի ազգային շահերին

Քննադատելով իրանի վերջին իրադարձությունների ժամանակ եվրոպական որոշ երկրների ոչ կառուցողական դիրքորոշումներն Իրանի ԱԳ նախարարն ասել է. «Որոշ եվրոպացի պաշտոնյաներ ավելի շատ ուշադրություն են դարձնում կուսակցական նպատակներին, քան իրենց երկրի ազգային շահերին»։

Իսպանիայի ԱԳ նախարար Խոսե Մանուել Ալբարեսի հետ հեռախոսազրույցում, Ամիր Աբդոլլահյանն ասել է, որ Իրանը միշտ ողջունել է Եվրոպայի հետ փոխգործակցությունը, հավելելով. «Սակայն 2018 թվականին Թրամփի վարչակազմի կողմից պատժամիջոցների սահմանումից հետո, Եվրոեռյակը չկարողացավ իրականացնել միջուկային համաձայնագիրը, որը միջազգային պարտավորություն էր»։

Իսպանիայի արտաքին գործերի նախարար Խոսե Մանուել Ալբարեսը  հեռախոսազրույցում դատապարտել է  Շիրազում տեղի ունեցած ահաբեկչությունը և ընդգծել  երկխոսության անհրաժեշտությունը։

Նշելով, որ երկու երկրներն ունեն պատմական հարաբերություններ, Իսպանիայի ԱԳ նախարարն Իրանից աջակցություն է խնդրել՝ վերջին անկարգությունների ժամանակ ձերբակալված Իսպանիայի երկու քաղաքացիների ազատ արձակման հարցում։

Պիտակ