Էսլամի. Պատժամիջոցները Իրանում հանգեցրել են պաշտպանական արդյունաբերական հետազոտությունների ձևավորման
https://parstoday.ir/hy/news/iran-i186832-Էսլամի._Պատժամիջոցները_Իրանում_հանգեցրել_են_պաշտպանական_արդյունաբերական_հետազոտությունների_ձևավորման
Իրանի Ատոմային էներգիայի կազմակերպության ղեկավար Մոհամմեդ Էսլամին երկուշաբթի օրը Սրբազան պաշտպանության ժամանակ գիտության և տեխնիկայի կարգավիճակի վերաբերյալ ազգային համաժողովի հանդիպման ժամանակ ասել է.«Գիտության և տեխնիկայի դերը սրբազան պաշտպանության ժամանակ պետք է փնտրել բոլոր տեսակի զինամթերքի, տեխնիկայի և գործիքների ռազմաճակատների կարիքների համար»:
(last modified 2025-08-05T08:29:57+00:00 )
Նոյեմբեր 14, 2022 18:34 Asia/Tehran
  • Էսլամի. Պատժամիջոցները Իրանում հանգեցրել են պաշտպանական արդյունաբերական հետազոտությունների ձևավորման

Իրանի Ատոմային էներգիայի կազմակերպության ղեկավար Մոհամմեդ Էսլամին երկուշաբթի օրը Սրբազան պաշտպանության ժամանակ գիտության և տեխնիկայի կարգավիճակի վերաբերյալ ազգային համաժողովի հանդիպման ժամանակ ասել է.«Գիտության և տեխնիկայի դերը սրբազան պաշտպանության ժամանակ պետք է փնտրել բոլոր տեսակի զինամթերքի, տեխնիկայի և գործիքների ռազմաճակատների կարիքների համար»:

Իրանի ատոմային էներգիայի կազմակերպության ղեկավարը հավելել է. «Պատժամիջոցները ստիպեցին պաշտպանական տեխնոլոգիական և արդյունաբերական բաժնին շարունակաբար այդ կարիքները վերածել արտադրության օրակարգի, ինչը հանգեցրեց պաշտպանական արդյունաբերական հետազոտությունների ձևավորմանը»։

Էսլամին ասաց. «Սրբազան պաշտպանության ժամանակ հեռահաղորդակցության արդյունաբերությունը կարողացավ ընդլայնվել և ապահովել մարտիկների համար անհրաժեշտ հեռահաղորդակցության համակարգը և հեռահաղորդակցության անվտանգությունը, իսկ այսօր այն դարձել է մեծ և ընդարձակ արդյունաբերություն երկրում»:

Իրանի ատոմային էներգիայի կազմակերպության ղեկավարը նշել է, որ ինքնաթիռները, որոնք այսօր կառուցվել են, նախագխգծվել և կառուցվել են պատերազմի կեսերին, իսկ պատերազմի ավարտին և բանաձեւը ընդունելուց հետո այն հասավ արտադրանքի նախատիպին։ Այսօր այն լիովին բնիկ և հուսալի արտադրանք է: