Իրանի ԱԳՆ խոսնակն արձագանքել է Իրանի վերաբերյալ Ավստրալիայի վարչապետի հայտարարությանը
(last modified Wed, 16 Nov 2022 07:06:34 GMT )
Նոյեմբեր 16, 2022 10:36 Asia/Tehran
  • Իրանի ԱԳՆ խոսնակն արձագանքել է Իրանի վերաբերյալ Ավստրալիայի վարչապետի հայտարարությանը

Արձագանքեով Ավստրալիայի վարչապետի հակաիրանական հայտարարությանն Իրանի ԱԳՆ խոսնակն ասել է. «Ավստրալիայի վարչապետը սխալ մոտեցում է ցուցաբերել՝ հիմնվելով կեղծ տեղեկատվության վրա, ինչը հօգուտ երկու երկրների հարաբերությունների չէ»։

Ավելի վաղ, Ավստրալիայի վարչապետ Էնթոնի Ալբանիսին, միջամտողական հայտարարությամբ, իր աջակցությունն էր հայտնել Իրանում անկարգություններ հրահրողներին։

Նասեր Քանանի Չաֆին, անդրադառնալով Իրանում մարդու իրավունքների վերաբերյալ Ավստրալիայի վարչապետի մեղադրանքներին և նշելով, որ փոխադարձ հարգանքը և փաստերի վրա հիմնվելը դիվանագիտության մեջ թյուրիմացությունները կանխելու լավագույն միջոցն է, ասել է. «Ավստրալիան, մարդու իրավունքների հարցում իր պատմությամբ, սկսած ապաստան հայցողների սպանությունից մինչև երկրի բանտերում 500 բնիկների սպանությունը և այդ կապակցությամբ մասնագիտական ​​հետազոտությունների արգելքը, չունի բարոյական իրավունք՝ խոսելու մարդու իրավունքների մասին»:

Քանանին նշել է, որ  Ավստրալիայի կողմից ահաբեկչական և անջատողական խմբավորումներին ապաստան տալը և Շահ Չերաղ սրբավայրում իրականացված ահաբեկչության վերաբերյալ լռությունը վկայում են, որ այդ երկիրը վարում է երկակի քաղաքականություն: