Քանանի Չաֆին ընդեմ Լոնդոնին. Իրանին մեղադրելու փոխարեն ուշադրություն դարձրեք ձեր ժողովրդի պահանջներին
https://parstoday.ir/hy/news/iran-i187664-Քանանի_Չաֆին_ընդեմ_Լոնդոնին._Իրանին_մեղադրելու_փոխարեն_ուշադրություն_դարձրեք_ձեր_ժողովրդի_պահանջներին
Իրանի ԱԳՆ խոսնակը բրիտանական կառավարության պաշտոնյաներին հորդորել է.«Իրանին մեղադրելու փոխարեն, ձեր կարողությունը օգտվեք ձեր կառավարությունում կայունություն հաստատելու, ձեր երկրի ժողովրդի լայն պահանջներին ուշադրություն դարձնելու և ներգաղթյալների ու մուսուլմանների նկատմամբ խտրականությունն ու ճնշումը վերացնելու համար»։
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Նոյեմբեր 25, 2022 15:01 Asia/Tehran
  • Քանանի Չաֆին ընդեմ Լոնդոնին. Իրանին մեղադրելու փոխարեն ուշադրություն դարձրեք ձեր ժողովրդի պահանջներին

Իրանի ԱԳՆ խոսնակը բրիտանական կառավարության պաշտոնյաներին հորդորել է.«Իրանին մեղադրելու փոխարեն, ձեր կարողությունը օգտվեք ձեր կառավարությունում կայունություն հաստատելու, ձեր երկրի ժողովրդի լայն պահանջներին ուշադրություն դարձնելու և ներգաղթյալների ու մուսուլմանների նկատմամբ խտրականությունն ու ճնշումը վերացնելու համար»։

Ըստ Fars լրատվականի, Մեծ Բրիտանիայի արտգործնախարար Ջեյմս Քլիվերլին հերթական անգամ միջամտել է Իրանի ներքին գործերին՝ հրապարակելով Իրանի անկարգություններին աջակցող ուղերձ՝ մեղադրելով Իրանին: Նա գրել է. «Մի ռեժիմ, որը դաժանորեն ճնշում է սեփական ժողովրդին, անկասկած, սպառնալիք է դրսում մեր ընկերների և դաշնակիցների համար»:

Այս առնչությամբ, և ըստ Fars գործակալության, Իրանի ԱԳՆ խոսնակ Նասեր Քանանի Չաֆին, ուրբաթ օրը, արձագանքել է Մեծ Բրիտանիայի ԱԳ նախարարի զառանցանքներին, Իրանի ներքին զարգացումների, ապա ատոմային էներգիայի խաղաղ շահագործման մեջ Իրանի իրավունքների և ԻԻՀ-ի տարածաշրջանային դերի վերաբերյալ միջամտությունների՝ խստորեն դատապարտելով և մերժելով է այս զառանցական և միջամտողական հայտարարությունները։

Իրանի ԱԳՆ խոսնակը հավելեց. «Բրիտանիան և որոշ եվրոպական երկրներ, որոնք պետք է պատասխան տան Իրանի ժողովրդի դեմ իրենց հակամարդկային գործողությունների համար և պատասխանատվության ենթարկվեն միջազգային հարթակներում, անկասկած, նրանք չունեն որևէ բարոյական լիազորություն՝ ԻԻՀ-ի դեմ մարդու իրավունքների պահանջներ և մեղադրանքներ ներկայացնելու համար»: