Իրանը գազատուրբինային տեխնոլոգիայի ոլորտում համաշխարհային հինգ տերություններից մեկն է
https://parstoday.ir/hy/news/iran-i190334-Իրանը_գազատուրբինային_տեխնոլոգիայի_ոլորտում_համաշխարհային_հինգ_տերություններից_մեկն_է
«Թավանիր» ընկերության (Իրանական էլեկտրաէներգիայի արտադրություն, փոխանցում և բաշխում) գործադիր տնօրենն ասել է.«Իրանը գազատուրբինային տեխնոլոգիաների ոլորտում համաշխարհային հինգ տերություններից մեկն է»։
(last modified 2025-08-05T08:29:57+00:00 )
Դեկտեմբեր 30, 2022 18:26 Asia/Tehran
  • Իրանը գազատուրբինային տեխնոլոգիայի ոլորտում համաշխարհային հինգ տերություններից մեկն է

«Թավանիր» ընկերության (Իրանական էլեկտրաէներգիայի արտադրություն, փոխանցում և բաշխում) գործադիր տնօրենն ասել է.«Իրանը գազատուրբինային տեխնոլոգիաների ոլորտում համաշխարհային հինգ տերություններից մեկն է»։

Հայտարարելով, որ եթե Իրանի դեմ ռազմական գործողություններ և պատժամիջոցներ չլինեին, ապա աշխարհի այլ երկրներին կմատուցվեն տեխնիկական և էլեկտրատեխնիկական ծառայություններ Արաշ Քորդին հավելել է.«Իրանում էլեկտրաէներգիայի արդյունաբերության աճը և այս արդյունաբերության կատարելագործումը հպարտության տեղիք են տալիս»։

Քորդին հստակեցրել է.«Երկրի էլեկտրաէներգիայի ոլորտում ծառայությունների ընդլայնումը և այս ոլորտում արդյունաբերության աճն ու զարգացումը նշանակալի զարգացումներ են»:

Թավանիր ընկերության գործադիր տնօրենը հավելել է.«Իրանում էլեկտրաէներգիայի արտադրության հզորությունը հասել է 90000 մեգավատի, մինչդեռ մինչև իսլամական հեղափոխությունը էլեկտրաէներգիայի արտադրության հզորությունը 7000 մեգավատ էր, և դա մեծ ձեռքբերում է»։