Գրոսսին հույս է հայտնել, որ կմեկնի Իրան, իսկ բանակցությունները դուրս կգան փակուղուց
ՄԱԳԱՏԷ-ի գլխավոր տնօրեն Գրոսսին հույս է հայտնել, որ կմեկնի Իրան, իսկ բանակցությունները դուրս կգան փակուղուց:
Վատիկան Նյուզ» կայքի հաղորդմամբ՝ Վատիկանում Հռոմի Ֆրանցիսկոս Պապի հետ հանդիպումից հետո, «Վատիկան Մեդիա» լրատվական կայքի հետ զրույցում, Գրոսսին անդրադառնալով պատժամիջոցների վերացման շուրջ Վիեննայի բանակցություններին, ասել է. «Իրանի միջուկային հարցում կանգնած ենք փակուղու առջև, իսկ բանակցությունները ձախողվել են»:
Նա նշել է. «Անց են կացվում մեծ թվով հանդիպումներ ու բանակցություններ: Գործակալությունը չի ցանկանում թույլ տալ, որպեսզի նման կարևոր ու վտանգավոր հարցի շուրջ ձևավորված քաղաքական վակուումը շարունակվի»:
Գրոսսին ասել է. «Կա երկու ճանապարհ: Առաջինն ընդհանուր համաձայնագիրն է, կամ՝ ՀԳՀԾ-ն: Երկրորդ ճանապարհը գործակալության ու Իրանի միջև բանակցություններն են, որոնցում առաջընթաց չի գրանցվել»:
Անդրադռանալով Իրանի միջուկային ծրագրի առաջընթացին, Գրոսսին ասել է. «Իրանն առաջընթաց է գրանցում: Այդ առաջընթցը վերաբերվում է ուրանի հարստացման գործընթացին, ինչպես նաև ավելի առաջադեմ ցենտրիֆուգների նախագծմանը և կառուցմանը: Դա մտահոգիչ է, քանի որ նման զարգացումներն ուղղված են միջուկային զենքի ստեղծմանը, ինչից մենք պետք է խուսափենք»։
ՄԱԳԱՏԷ-ի գլխավոր տնօրենը նշել է. «Հուսով եմ, ես կկարողանամ մեկնել Թեհրան: Ես մշտապես նշել եմ, որ գործակալությունը պայմանավորվածությունների ու փոխըմբռնման հարթակ է: Ես պատրաստ եմ մեկնել Իրան առաջին իսկ հնարավորության դեպքում»:
Իրանի ատոմային էներգիայի կազմակերպության ղեկավար Մոհամմադ Էսլամին մի քանի ամիս առաջ հայտարարել էր, որ Թեհրանը մանրամասն պատասխաններ է տվել ՄԱԳԱՏԷ-ի հարցերին, սակայն գործակալությունը հիմնավորում է իր զեկույցները Իրանի թշնամիներից ստացված տեղեկատվության վրա։