Հունվար 24, 2023 18:16 Asia/Tehran
  • Իրան՝ Ապահով երկիր ապրանքների տարանցման համար

Իրանի նավահանգիստների և ծովագնացության կազմակերպության նավահանգիստների հարցերով գլխավոր տնօրենն այս երկիրը ներկայացրել է որպես անվտանգության տեսանկյունից բեռնափոխադրումների համար ամենաանվտանգ երկիր։

Նշելով, որ միջանցքները սահմանվում են՝ ելնելով տրանսպորտային ուղիների տնտեսական բնույթից Ադել Դարիսն ասել է.«Միջանցքների տնտեսության վրա ազդող կարևորագույն գործոններից են ինքնարժեքի նվազումը, ծառայությունների մատուցման ժամկետը, աշխատանքի անվտանգությունն ու ապահովությունը։ Անվտանգության առումով Իրանը ապրանքների տեղաշարժի համար ամենաանվտանգ երկիրն է։

Դարիսը հավելել է, որ Իրանը գտնվում է արևելք-արևմուտք և հյուսիս-հարավ միջանցքում, և այս երթուղու տնտեսականացման միջոցով ապրանքների տերերին գրավելու համար մենք պետք է կարողանանք նրանց լավ ծառայություններ մատուցել»։

Հյուսիս-Հարավ միջանցքը Սուեզի ջրանցքով ապրանքների փոխադրման 16000 կիլոմետր հեռավորությունը փոխարինել է 7000 կիլոմետր երթուղով, ինչը կհանգեցնի 40 տոկոսով կրճատելու ապրանքները իրենց նպատակակետ տեղափոխելու ժամանակը և 30 տոկոսով տրանսպորտային ծախսերը:

Իրանի Իսլամական Հանրապետությունում «Հյուսիս-Հարավ» միջազգային միջանցքը Հնդկաստանից և Պարսից ծոցի երկրներից բեռների երկաթուղային տարանցման հնարավորություն է տալիս դեպի Ադրբեջանի Հանրապետություն, Ռուսաստան և Արևելյան ու Հյուսիսային Եվրոպա: