Հունվար 28, 2023 11:28 Asia/Tehran
  • Մեկնաբանություն՝ Հրաձգություն Թեհրանում Բաքվի դեսպանատանը

Հունվարի 27-ին առավորտան ցավալի միջադեպ է տեղի ունեցել Թեհրանում Բաքվի դեսպանատանը:

ԻԻՀ նախագահ Սեյեդ Էբրահիմ Ռայիսին, արձագանքելով միջադեպին, պահանջել է անհապաղ հետաքննություն սկսել այդ կապակցությամբ: Հետաքննության նախնական արդյունքների համաձայն՝ հարձակվողն Իրանի Մարանդ քաղաքի բնակիչներից է, ով ամուսնացած է Ադրբեջանի քաղաքացու հետ և անձնական դրդապատճառով հարձակվել է Թեհրանում Ադրբեջանի դեսպանատան վրա։
Թեհրանի ոստիկանապետ, գեներալ Հոսեյն Ռահիմին հայտարարել է.«Թեհրանում Ադրբեջանի դեսպանատան վրա հարձակում իրականացրած անձը ձերբակալվել է և հետաքննությունը շարունակվում է»:
Գեներալ Ռահիմին հստակացրել է. «ըստ նախնական տվյալների՝ հարձակվողը որպես դրդապատճառը նշել է անձնական ու ընտանեկան խնդիրները»:
Ըստ տեղեկությունների, հարձակվող կինն անցյալ տարվա մարտ ամսին դիմել է դեսպանատուն՝ իր երկիր այցելելու նպատակով, որից հետո նրանից ոչ մի լուր չի ստացվել: Սակայն հարց է ծագում, թե նրա կինն ինչպե՞ս է կարողացել առանց իր ամուսնու թույլտվության դուսր գալ Իրանից (Իրանում գործող օրենքի համաձայն՝ երկրից դուրս գալու համար ամուսնացած կինը պետք է ունենա ամուսնու թույլտվությունը)»:
Իրանի ԱԳՆ խոսնակ Նասեր Քանանի Չաֆին խորապես վշտակցելով դեսպանատան սպանված աշխատակցի ընտանիքին և վշտակցելով Ադրբեջանի կառավարությանն ու ժողովրդին, ասել է. «Անվտանգության ու կարգապահական ուժերն անմիջապես ձերբակալել են հարձակվողին և հարցաքննում են նրան»: Նա նշել է. «Գործով հետաքննությունը շարունակվում է՝ հարձակվողի դրդապատճառը պարզելու նպատակով»: Քանանին նաև շեշտել է.«Ըստ նախաքննության արդյունքների՝ հարձակումն իրականացվել է անձնական դրդապատճառներով:
Իրավապահ, անվտանգության և դատական կառույցները աշխատում են այս ուղղությամբ և լրատվամիջոցներին կոչ ենք անում խուսափել այս կապակցությամբ ոչ հավաստի լուրերի տարածումից»: Իրանի Իսլամական Հանրապետության արտաքին գործերի նախարարն այցելել է դեպքի հետևանքով վիրավորվածներին, ովքեր գտնվում են հիվանդանոցում։
Հարձակվողի ձերբակալության պահից մինչ այժմ Իրանի Իսլամական Հանրապետության կառավարության գործողությունները ընդհանուր հանրագումարի բերելով պետք է ասել. Իրանի Իսլամական Հանրապետության կառավարությունը պաշտոնապես իր խորին ցավակցությունն է հայտնել դեսպանատան սպանված անդամի ընտանիքին և հարևան Ադրբեջանի հանրապետության կառավարությանը և մուսուլման ժողովրդին և շեշտել է այս ողբերգական դեպքի կապակցությամբ մանրազննին ու անհապաղ հետաքննության անցկացման անհրաժեշտությունը:
Միաժամանակ, հարձակվողի խոստավանության համա և հետաքննության հիման վրա պարզվել է, որ հարձակումն ունեցել է անձնական ու ոչ քաղաքական դրդապատճառ: Բացի այդ, Իրանի և Ադրբեջանի քաղաքական պաշտոնյաների համադրությամբ, շարունակվում է դեպքի կապակցությամբ հետաքննությունը, որի արդյունքները հասանելի կլինեն հանրությանը: