Հունվար 29, 2023 08:27 Asia/Tehran

Իրանի Արևմտյան Ատրպատականի նահանգապետը հայտնել է, որ երկրաշարժից տուժածների թիվը հասել է 580-ի:

Շաբաթ օրը,  21:44-ին, նահանգի հյուսիսում գտնվող Խոյ քաղաքում, տեղի է ունեցել 5,9 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժ:
Մոհամմադ Սադեղ Մոթամեդյանը կիրակի առավոտյան հայտնել է, որ երկրաշարժից տուժած 16 քաղաքացի տեղափոխվել է Սալմաստի բժշկական կենտրոն,  6 հոգի վիրահատվել է, ևս 20 հոգի, ծանր վանսվածքներով հոսպիտալացվել է։ Տուժածներից շատերը առաջին բուժօգնություն ստանալուց հետո դուրս են գրվել բժշկական կենտրոններից։
Ավելի վաղ, Իրանի արտակարգ իրավիճակների վարչության ներկայացուցիչ Խալիդին հայտնել էր, որ նախնական տվյալներով, կա երկու զոհ:  
Մոհամմադ Սադեղ Մոթամեդյանը հավելել է, որ երկրաշարժից տուժել է 70 գյուղ, և հաշվի առնելով սառը եղանակը,  մարդկանց տեղավորելու համար կբացվեն ճամբարներ, իսկ գյուղերում կբաժանվեն վրաններ:
Նշելով, որ Կարմիր մահիկի կազմակերպությունը տուժածներին անհրաժեշտ իրերով բեռներ է ուղարկել երկրաշարժից տուժած տարածքներ, Մոթամեդյանը հավելել է. «Մարդասիրական օգնություն պարունակող բեռնվածքը Խոյի օդանավակայանից կտեղափոխվի երկրաշարժից տուժած տարածքներ և կբաժանվի քաղաքացիների միջև»: