ՄԱԳԱՏԷ-ում Իրանի ներկայացուցիչ. Եվրոպան պետք է փոխի իր վերաբերմունքը Իրանի նկատմամբ
https://parstoday.ir/hy/news/iran-i194946-ՄԱԳԱՏԷ_ում_Իրանի_ներկայացուցիչ._Եվրոպան_պետք_է_փոխի_իր_վերաբերմունքը_Իրանի_նկատմամբ
ՄԱԳԱՏԷ-ում Իրանի ներկայացուցիչը, հայտարարելով, որ Եվրամիությունը պետք է հրաժարվի հաղթանակ-պարտվելու սցենարից և փոխի իր վերաբերմունքը Իրանի նկատմամբ, ընդգծել է.«Այս ավտորիտար մոտեցման անարդյունավետությունը բազմիցս ապացուցվել է»։
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Մարտ 09, 2023 08:04 Asia/Tehran
  • ՄԱԳԱՏԷ-ում Իրանի ներկայացուցիչ. Եվրոպան պետք է փոխի իր վերաբերմունքը Իրանի նկատմամբ

ՄԱԳԱՏԷ-ում Իրանի ներկայացուցիչը, հայտարարելով, որ Եվրամիությունը պետք է հրաժարվի հաղթանակ-պարտվելու սցենարից և փոխի իր վերաբերմունքը Իրանի նկատմամբ, ընդգծել է.«Այս ավտորիտար մոտեցման անարդյունավետությունը բազմիցս ապացուցվել է»։

Ավստրիայի մայրաքաղաք Վիեննայում մեկնարկել է ՄԱԳԱՏԷ-ի կառավարիչների խորհրդի եռամսյակային նիստը, մինչդեռ այս հանդիպման նախօրեին տապալվեցին արևմտյան կողմերի՝ հակասություն ստեղծելու այն պնդումը, թե Իրանում հարստացման մակարդակը մոտեցել է միջուկային զենքի արտադրությանը  մակարդակի։

ՄԱԳԱՏԷ-ում Իրանի ներկայացուցիչ Մոհսեն Նազիրի Ասալը այդ կառույցի կառավարիչների խորհրդի նիստում Իրանի թեմայի շուրջ ասել է.«Անվտանգության խորհրդի 2231 բանաձեւի լույսի ներքո ԱՄՆ-ի եւ Եվրամիության եւ եվրոպական երեք երկրների պարտավորությունների խախտման մասին զեկույցը երկար կլինի»։

Անդրադառնալով Իրանում ՀԳՀԾ-ի իրականացման մասին ՄԱԳԱՏԷ-ի գլխավոր տնօրեն «Ռաֆայել Գրոսիի» նոր զեկույցին Նազիրի Ասլն ասել է.«Այն, ինչ սովորաբար անտեսվում է, դա փոխադարձ պարտավորություններն են, որոնք նշված են ԱՄՆ-ի և Եվրամիության և երեք եվրոպական երկրների համար ՀԳՀԾ-ի իրականացման նույն բանաձևում»:

Նազիրի Ասլը նույնպես ասել է.«Այս երկրները, որոնցից շատերը միջուկային պաշտպանության տակ գտնվող երկրներ են կամ  «ՆԱՏՕ»-ի անդամներ, երբեք չեն փորձել ընդունել, որ Իրանը փայլուն անցյալ ունի զանգվածային ոչնչացման զենքի դեմ պայքարի մեխանիզմներին միանալու հարցում»: