Էսլամի. ՄԱԳԱՏԷ-ն պատասխանատվություն չի կրում բանակցությունների համար
ԻԻՀ ատոմային էներգիայի կազմակերպության ղեկավարը հայտարարել է, որ ՄԱԳԱՏԷ-ն պատասխանատվություն չի կրում բանակցությունների համար։
Ավելի վաղ, CBC հեռուստաալիքին տված հարցազրույցում, Ռաֆայել Գրոսսին ասել էր. «Մոտ ապագայում ՀԳՀԾ-ի վերակենդանացման հնարավորությունը շատ թույլ է»:
Արձագանքելով այս հայտարարությանը, Մոհամմադ Էսլամին ասել է. «Ատոմային էներգիայի միջազգային գործակալությունը պատասխանատվություն չի կրում միջուկային համաձայնագրի վերակենդնացմանն ուղղված բանակցությունների համար: Այդ պատասխանատվությունը կրում է 1+5 խումբը»։
Կառավարության այսօրվա նիստում Էսլամին ասել է. «Իրանի և գործակալության հարաբերությունները հիմնված են երաշխիքների և NPT պայմանագրի վրա, և մշտադիտարկումը շարունակվում է: Որևէ թերություն չի հայտնաբերվել»։
Հերքելով Bloomberg-ի այն պնդումը, թե մոնիտորինգը նվազեցվել է, Էսլամին ասել է. «Իրանի և գործակալության հարաբերություններն ընթանում են ըստ Թեհրանի հայտարարության»։
Նշելով, որ 2023թ Իրանի զենքի էմբարգոն կչեղարկվի, Էսլամին հավելել է, որ դա նախատեսված է ՀԳՀԾ-ով: