Մայիս 24, 2023 17:01 Asia/Tehran
  • Ղարիբ Աբադի. Իրանն ապացուցել է իր հանձնառությունը միջազգային հանցագործությունների դեմ մղած արդյունավետ պայքարում

Իրանի դատական ​​իշխանության միջազգային հարցերով տեղակալն ասել է.-« Իրանը, ունենալով իրավական, դատական ​​և վարչական  գործունյա շրջանակներ, ապացուցել է իր հանձնառությունը   բոլոր տեսակի հանցագործությունների , ներառյալ մարդկանց թրաֆիքինգի, միգրանտների մաքսանենգության, փողերի լվացման, կոռուպցիայի և կիբերհանցագործությունների հետ կապված հանցագործությունների դեմ մղած արյդունավետ պայքարում»:

Ավստրիայի մայրաքաղաք՝ Վիեննայում կայացած «Հանցավորության կանխարգելման և քրեական արդարադատության հանձնաժողովի 32-րդ նստաշրջանում» ունեցած ելույթում նշել է,-«Քրեական արդարադատության ոլորտում միջոցառումների բարելավման և միջազգային արդյունավետ համագործակցության խթանման նորարարական մեխանիզմների նախագծումն այն դեպքում կիրականացվի, եթե երկրների  տնտեսական, սոցիալական և. իրավական բնութագրերն ու մշակույթը, ինչպես նաև միջազգային իրավունքի հիմնական սկզբունքները, հատկապես ինքնիշխան իրավահավասարությունը և այլ երկրների ներքին գործերին չմիջամտելը,  լիովին հարգվեն  և աջակցվեն»:

Ղարիբ Աբադին նաև ասել է. -«Չնայած միջազգային հանրության ջանքերին, որոշ ազգերի և կառավարությունների դեմ ահաբեկչության կիրառումը դեռևս մեծ մարտահրավեր և սպառնալիք է միջազգային հանրության դեմ, որը խլել է բազմաթիվ անմեղ մարդկանց կյանքեր և կործանարար հետևանքներ է ունեցել երկրների կայունության ու անվտանգության և հասարակությունների զարգացման ու բարօրության վրա»:

Պիտակ