Մեկնաբանություն- Ի՞նչ կա Իրանի դեմ ուղղված Սիոնիստական ռեժիմի սպառնալիքների ետնաբեմում
Իսրայելի օկուպանտ ռեժիմի բանակի շտաբի պետ Հերզի Հալևին ասել է. «Իրանն ավելի քան երբևէ առաջադիմել է ուրանի հարստացման հարցում: Առաջիկայում ակնկալվում են բացասական զարգացումներ, որոնք կարող են ռազմական գործողությունների պատճառ դառնալ»:
Վերջին տասնամյակում Իրանը մեծ առաջընթաց է գրանցել ռազմական ոլորտում: Իրանական առաջադեմ անօդաչու թռչող սարքերի, բալիստիկ հրթիռների և նույնիսկ սուզանավերի համբավը զարմացրել է բոլորին։
Վերջերս ԻԻՀ բանակի ՌԾՈՒ 86-րդ նավատորմն ավարտեց իր շուրջերկյա շրջագայությունը և վերադարձավ երկիր, զարմացնելով արևմտյան ու տարածաշրջանային երկրների ղեկավարներին:
Նկատի ունենալով վերոնշյալը, թվում է, թե իսրայելցի պաշտոնյայի այս հայտարարությունները ոչ այլ ինչ են, քան հռետորաբանություն: Միևնույն ժամանակ, ըստ բարձրաստիճան ռազմական և քաղաքական պաշտոնյաների, Իսլամական Հանրապետությունը լիովին պատրաստ է դիմակայել ցանկացած սպառնալիքի։
Իսկ Սիոնսիտական ռեժիմի հնչեցրած սպառնալիքների կապակցությամբ պետք է նշել մի քանի կետ.
Իսրայելի սպառնալիքները կարող են մեկնաբանվել միայն որպես սարսափի ճիչ՝ իր ամերիկացի կնքահոր կողմից ավելի մեծ աջակցություն ստանալու համար:
Ավելի քան երկու տասնամյակ Սիոնիստական ռեժիմի ղեկավարները պնդում են, թե 6 ամիս կամ մեկ տարի հետո Իրանը կունենա միջուկային ռումբ: Սակայն ՄԱԳԱՏԷ-ն, որը շուրջօրյա հսկողություն է իրականացնում Իրանի միջուկային օբյեկտներում, այս պնդումները չի հաստատել:
Այսօր հայտարարվում է, թե Իրանը հարստացնում է 99 տոկոսանոց ուրան: Միևնույն ժամանակ, ՄԱԳԱՏԷ-ն եհրքել է այդ պնդումները: Երբ Իրանը սկսեց ուրանի 60 տոկոս հարսատացումը, այդ մասին տեղեկացրեց ՄԱԳԱՏԷ-ին, քանի որ ԻԻՀ միջուկային ծրագիրը թափանցիկ է:
Սիոնիստական ռեժիմի ղեկավարները մշտական սարսափի մեջ են, քանի որ գրավել են ուրիշի երկիրը և նման իրավիճակը սովորաբար հատուկ է գողերին ու մարդասպաններին: Սակայն այս հայտարարությունները նրանց չեն օգնի և չեն ապահովի ԱՄՆ-ի աջակցությունը, քանի որ վերջինս զբաղված է Ուկրաինայի ու Թայվանի ճգնաժամերով և չի կարող Իսրայելի համար նոր ճակատ բացել:
Բացի այդ, Սիոնիստռական ռեժիմի ղեկավարությունը հաշվի չի առել, ո ժամանակները փոխպվել են և տարածաշրջանում ու աշխարհում ուժային կենտրոնները տեղափոխվել են: Սիոնիստական ռեժիմն այլևս չունի «անպարտելի բանակ» և չի կարող հարձակվել ու միանգամից կոտորել: Եվ ամենակարևորը՝ ռեժիմի ղեկավարները դեռ չեն հասկացել, որ ԱՄՆ-ան այլևս աշխարհում ուժի միակ բևեռը և առաջին ու վերջին որոշում կայացնողը չէ։
Դիմադրության առանցքն Իրանը գլխավորությամբ, նկատում է սիոնիստների շփոթությունը, սարսափը և գոյատևման անհանգստությունը ու հասկանում, որ նման իրավիճակում ռեժիմը կսկսի քայքայվել ներսից, աառանց Դիմադրության անգամ մի կրակոցի: