Ամերիկացի ոստիկաններ Ճապոնիայում կոպիտ վերաբերմունք են դրսևորել իրենց ճապոնացի գործընկերների նկատմամբ
Համացանցում հայտնվել է տեսանյութ, որտեղ երևում է որ ամերիկյան անվտանգության ուժերի ներկայացուցիչները Ճապոնիայի Հիրոսիմա քաղաքում ընթացող Մեծ Յոթնյակի գագաթաժողովի ժամանակ նվաստացուցիչ վերաբերմունք են դրսևորում իրենց ճապոնացի գործընկերների նկատմամբ:
Տեսանյութը զայրացրել է ճապոնացի օգտատերրերին:
Ճապոնիայում, հատկապես՝ Օկինավա կղզում, որտեղ տեղակայված է ամերիկյան բազան, ԱՄՆ ծովային հետևակայինների անբարոյական ու նվաստացուցիչ պահվածքը երկար պատմություն ունի։ Նրանց կողմից իրականացված բռնաբարության բազմաթիվ դեպքերը բազմիցս հասարակական բողոքի պատճառ են դարձել, որոնք շարունակվում են:
Տեղի իշխանությունների խոսքով՝ այս միջադեպերը ոչ միայն մտահոգել են Օկինավայի բնակիչներին, այլև ոտնահարել այդ տարածքում ապրող կանանց իրավունքները, և դա անհանդուրժելի է։
Օկինավայի բնակիչների և կղզում տեղակայված մոտ 27000 ամերիկացի զինվորների միջև խնդիրները շարունակվում են: Նախորդ հանրաքվեներում Օկինավայի բնակիչների մեծամասնությունը դեմ է արտահայտվել կղզում ԱՄՆ ռազմակայանի առկայությանը, նշելով, որ նման բազաները վնասում են շրջակա միջավայրը և անվտանգության խնդիրներ ստեղծում կղզու բնակիչների համար։
Օկինավա կղզու բնակիչները բազմիցս բողոքել են ամերիկացի զինվորականների ներկայության և ամերիկացի զինվորականների կողմից իրականացվող տարբեր հանցագործությունների դեմ, ինչպիսիք են կանանց բռնաբարությունն ու սպանությունը: