Հունիս 10, 2023 08:28 Asia/Tehran
  • Առաջիկայում կհաստատվի ՇՀԿ-ին Իրանի մշտական անդամակցությունը

Առաջիկա մեկ ամսում ՇՀԿ անդամ երկրների ղեկավարները օնլայն հանդիպում կանցկացնեն Հնդկաստանի վարչապետ Նարենդրա Մուդիի նախագահությամբ։

Օրերս ԻԻՀ ԱԳ նախարար Ամիր Աբդոլլահյանը հայտարարել էր, որ ՇՀԿ-ին Իրանի մշտական անդամությունը կհաստատվի նախագահ այաթոլլա Ռայիսիի ներկայությամբ։  
2005թ.-ին՝  ՇՀԿ-ի ձևավորումից չորս տարի անց, Իրանը դարձավ կազմակերպության դիտորդ անդամ, իսկ 2006թ.-ից դիմեց մշտական անդամակցության համար: Սակայն ի տարբերություն Հնդկաստանի և Պակիստանի, կազմակերպության որոշ անդամների հետ Իրանի հարաբերությունների պատճառով, անդամակցության հարցը   2006-ին և 2015-ին կայացած հանդիպումնեում չհաստատվեց:
ՇՀԿ-ն միջկառավարական կազմակերպություն է, որը ձևավորվել է անվտանգության, տնտեսական և քաղաքական բազմակողմ համագործակցության համար։ Կազմակերպությունը հիմնադրվել է 1996 թվականին Չինաստանի, Ռուսաստանի, Ղազախստանի, Ղրղզստանի և Տաջիկստանի ղեկավարների կողմից՝ նպատակ ունենալով հավասարակշռություն հաստատել տարածաշրջանում ԱՄՆ-ի և ՆԱՏՕ-ի ազդեցության դեմ, իսկ ավելի ուշ դրան միացան այլ երկրներ։