Իրանը գրկաբաց ընդունում է միջուկային ոլորտում այլ երկրների համագործակցությունը
Իրանի ատոմային էներգիայի կազմակերպության միջուկային պլանավորման և ռազմավարական վերահսկողության հարցերով տեղակալն Իրանի պատրաստակամությունն է հայտնել այլ երկրների հետ միջուկային համագործակցության համար:
Իսլամական հեղափոխության գերագույն առաջնորդ Այաթոլլահ Խամենեին երեկ (կիրակի) այցելել է Թեհրանի լուսահոգի Իմամ Խոմեյնիի անվան Հոսեյնիեում ընթացող երկրի միջուկային արդյունաբերության ձեռքբերումների ցուցահանդեսը։
Այս ցուցահանդեսում ներկայացված են միջուկային գիտելիքի մասնագետների և հետազոտողների կարևորագույն ձեռքբերումները հատկապես «բժշկության», «դեղագործության», «արդյունաբերության», «գյուղատնտեսության և սննդի», «էներգիայի, ջրի և էլեկտրակայանների կառուցման» և «երկրաբանության» ոլորտներում։
Իրանի Ատոմային էներգիայի կազմակերպության միջուկային պլանավորման և ռազմավարական վերահսկողության հարցերով տեղակալ՝ Մոհամմադ Ղաննադի Մարաղեն «Իրան-ե Էմրուզ» ծրագրին տված հարցազրույցում ասել է. -«Եթե աշխարհի երկրները ցանկանում են համագործակցել Իրանի հետ միջուկային ռեակտորների և ուժային ռեակտորների կառուցման, ռադիոիզոտոպների ու ռադիոդեղամիջոցների արտադրության, ճառագայթային համակարգերի ոլորտներում, մենք գրկաբաց ընդառաջում ենք նրանց»:
Ղաննադին միջուկային էներգիայի կարևորության մասին ասել է,-«Էերգիայի և էլեկտրաէներգիայի արտադրությունից բացի, միջուկային էներգիան օգտագործվում է բազմաթիվ ոլորտներում: Միջուկային էներգիան ունի 3 շատ արժեքավոր կիրառություն միջուկային բժշկության, գյուղատնտեսության և արդյունաբերության ոլորտներում»։
Իրանի Ատոմային էներգիայի կազմակերպության միջուկային պլանավորման և ռազմավարական վերահսկողության հարցերով տեղակալը նաև ասել է.-«Ներկայումս աշխարհում միլիոնավոր մարդիկ օգտագործում են ախտորոշիչ ռադիոդեղագործական միջոցներ, իսկ Իրանում մեկ միլիոն մարդ օգտվում է Իրանի ատոմային էներգիայի կազմակերպության կողմից արտադրվող ախտորոշիչ ռադիոդեղամիջոցներից»:
Ղաննադին ընդգծել է. -«Մենք այժմ աշխատում ենք ռադիոդեղամիջոցների վրա,որոնք եզակի են աշխարհում»։