Ամիր Աբդոլլահյանը հանդիպել է Արաբական Միացյալ Էմիրությունների նախագահի հետ
(last modified Thu, 22 Jun 2023 13:44:20 GMT )
Հունիս 22, 2023 17:14 Asia/Tehran
  • Ամիր Աբդոլլահյանը հանդիպել է  Արաբական Միացյալ Էմիրությունների   նախագահի հետ

Իրանի արտաքին գործերի նախարարը հանդիպել է Արաբական Միացյալ Էմիրությունների նախագահի հետ և նրան է փոխանցել Իրանի Իսլամական Հանրապետության նախագահի՝ Իրան այցելելու հրավերը:

Ինչպես հաղորդում է ԻՌՆԱ լրատվական գործակալությունը, Արաբական Միացյալ Էմիրություններ այցելած Իրանի արտաքին գործերի նախարար Հոսեյն Ամիր Աբդոլլահյանը   Շեյխ Մոհամմադ բին Զայեդի  հետ հանդիպման ժամանակ մտքեր է փոխանակել երկկողմ հարաբերությունների հետ կապված տարբեր  հարցերի շուրջ՝ քաղաքական, տնտեսական, առևտրային, մշակութային և հյուպատոսական հարթություններում։
Գոհունակություն հայտնելով երկու երկրների հարաբերությունների զարգացման կապակցությամբ,  կողմերը պայմանավորվածություններ են ձեռք բերել  համակարգման, պլանավորման և համատեղ քայլերի վերաբերյալ՝ հատկապես առևտրային և տնտեսական ոլորտներում  երկկողմ համագործակցությունը խթանելու նպատակով։

Իրանի արտաքին գործերի նախարարը և Արաբական Միացյալ Էմիրությունների նախագահը քննարկել են նաև տարածաշրջանային համագործակցության ամրապնդմանն ուղղված նախաձեռնությունների կիրառումը տարածաշրջանի երկրների և ժողովուրդների ընդհանուր շահերի շրջանակներում։

Իրանի արտաքին գործերի նախարար Հոսեյն Ամիր Աբդոլլահյանի՝ Պարսից ծոցյան երկրներ կատարած տարածաշրջանային ուղևորության չորրորդ և վերջին հանգրվանը եղել է Արաբական Միացյալ Էմիրությունները:Աբու Դաբիի օդանավակայանում Իրանի ԱԳ նախարարին դիմավորել է  Արաբական Միացյալ Էմիրությունների խորհրդատու նախարար՝  Խալիֆա Շահին Ալ Մարարը:
Նախքան Արաբական Միացյալ Էմիրություններ այցելելը, Իրանի արտաքին գործերի նախարարը այցելել է  Կատար, Օման և Քուվեյթ,  և այդ երկրների պաշտոնատարների հետ հանդիպումներում խորհրդակցել է երկկողմ փոխգործակցության և համագործակցության զարգացման շուրջ: