Ռաիսի. Իրանը պատրաստ է նպաստել Հարավային Կովկասում խաղաղության և կայունության հաստատմանը
https://parstoday.ir/hy/news/iran-i206350-Ռաիսի._Իրանը_պատրաստ_է_նպաստել_Հարավային_Կովկասում_խաղաղության_և_կայունության_հաստատմանը
Իրանը, իր բոլոր հնարավորությունների շրջանակներում, պատրաստ է նպաստել Հարավային Կովկասում խաղաղության և կայունության հաստատմանը։ Այս մասին ասված է Իրանի նախագահ Էբրահիմ Ռաիսիի շնորհավորական ուղերձում վարչապետ Նիկոլ Փաշինյանին՝ Հայաստանի Անկախության օրվա առթիվ։
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Սեպտեմբեր 21, 2023 06:28 Asia/Tehran
  • Ռաիսի. Իրանը պատրաստ է նպաստել Հարավային Կովկասում խաղաղության և կայունության հաստատմանը

Իրանը, իր բոլոր հնարավորությունների շրջանակներում, պատրաստ է նպաստել Հարավային Կովկասում խաղաղության և կայունության հաստատմանը։ Այս մասին ասված է Իրանի նախագահ Էբրահիմ Ռաիսիի շնորհավորական ուղերձում վարչապետ Նիկոլ Փաշինյանին՝ Հայաստանի Անկախության օրվա առթիվ։

Նշվում է, որ Իրանի Իսլամական Հանրապետությունը իր հարևանության քաղաքականության շրջանակներում ցանկանում է նպաստել Հարավային Կովկասի անվտանգությանն ու բարգավաճմանը և բոլոր հնարավորությունների սահմաններում պատրաստ է ջանքեր գործադրել տարածաշրջանում կայուն խաղաղության և կայունության հաստատման համար։

ՀՀ նախագահ Վահագն Խաչատրյանին ուղղված շնորհավորական ուղերձում նշվում է, որ վերջին տարիներին համագործակցության ընդլայնման աճող միտումը ցույց է տալիս Իրանի և Հայաստանի միջև հարաբերությունների ապագայի դրական և հուսադրող հայացքը։ «Հուսով եմ, որ մեր երկու բարեկամ երկրների հարաբերությունները կշարունակեն զարգանալ և խորանալ տարբեր հարթություններում առաջիկա տարիներին, և մեր երկրի ժողովուրդը կշահի դրա պտուղներից» .ասված է ԻԻՀ նախագահի ուղերձում: