Չնայած Ադրբեջանի հետ հարաբերություններու կարգավորելու և Թեհրանում այդ երկրի դեսպանատունը վերաբացելուն ուղղված ԻԻՀ ջանքերին, Բաքվում շարունակում են այդ հարցը որպես ճնշման լծակ օգտագործել Իրանի դեմ
«Յենի Մուսավաթ» թերթի հաղորդմամբ՝ Ադրբեջանի նախագահի գրասենյակի միջազգային հարաբերությունների հետազոտությունների և վերլուծության կենտրոնի տնօրեն Ֆարիդ Շաֆիֆը Թեհրանում այդ երկրի դեսպանության վերաբացման վերաբերյալ ասել է. «Իրանից հարաբերությունների բարելավման վերաբերյալ դրական նշաններ կան, սակայն ընդհանուր իրավիճակը կախված է Ադրբեջան-Հայաստան և Հայաստան-Իրան հարաբերություններից»:
Նա հավելել է. «Վերջին օրերին Զանգեզուրի միջանցքի վերաբերյալ Իրանի ուղերձներում որոշակի սպառնալիք կա, որ իրենք չեն ընդունում տարածաշրջանում աշխարհաքաղաքական որևէ փոփոխություն!! Ադրբեջանի և Հայաստանի հարաբերությունների վերաբերյալ Իրանի ցանկացած բացասական արձագանք հարված կլինի Ադրբեջանի և Իրանի միջև երկկողմ հարաբերությունների կարգավորմանը»։
Հարկ է նշել, որ Թեհրանում Ադրբեջանի դեսպանատան վրա հարձակված Յասին Հոսեյնզադեի գործի հետաքննության վերաբերյալ Իրանի դատախազության հրապարակած արդյունքները ցույց են տալիս, որ հայտնի չէ՝ արդյոք դեսպանատան անվտանգության աշխատակիցը Հոսեյնզադեին հրահրե՞լ է կրակել, թե՝ ոչ: