Մեկնաբանություն - Դիվանագիտական հանդիպումներ Նյու Յորքում. Հնարավորություն Իրանի հանրային դիվանագիտության համար
Իրանի Իսլամական Հանրապետության արտաքին գործերի նախարար Հոսեյն Ամիր Աբդոլլահյանը ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի շրջանակներում տարբեր երկրների պաշտոնյաների հետ հանդիպումն օգտագործել է որպես հանրային դիվանագիտությունը խթանելու հնարավորություն։
Նյու Յորքում ընթանում է ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի 78-րդ նստաշրջանը։ Դեռևս Նյու Յորքում գտնվող Իրանի Իսլամական Հանրապետության արտաքին գործերի նախարար Հոսեյն Ամիր Աբդոլլահյանը ակտիվ հանդիպումներ է անցկացնում տարբեր երկրների և կառույցների պաշտոնյաների հետ։ Սա Գլխավոր ասամբլեայի հանդիպման առանձնահատկություններից մեկն է, որը հնարավորություն է տալիս դիվանագիտական հանդիպումների։ Իրականում, չնայած ՄԱԿ-ի կառուցվածքային թերություններին, Գլխավոր ասամբլեայի նիստը հարթակ է, որպեսզի տարբեր երկրների նախագահները, արտաքին գործերի նախարարները և պաշտոնյաները կարողանան ազատորեն արտահայտել իրենց երկրի մոտեցումները միջազգային խնդիրների վերաբերյալ:
Իրանի Իսլամական Հանրապետությունն այն երկրներից է, որի դեմ հատկապես ԱՄՆ-ն և որոշ եվրոպական երկրներ, ակտիվորեն գործում և փորձում են ոչ պատշաճ կերպար ներկայացնել Իրանից, ինչի մասին մատնանշել է նաև Իսլամական Հանրապետության նախագահ Սեյյեդ Էբրահիմ Ռայիսին: Ռայիսին և Ամիր Աբդոլլահյանը փորձել են օգտվել Նյու Յորքի դիվանագիտական հանդիպումներից՝ չեզոքացնելու այդ քաղաքականությունը և տապալելու Իրանին մեկուսացնելու գործընթացը։
Բացի այդ, Իրանի նախագահն ու արտաքին գործերի նախարարը Նյու Յորքում կայացած դիվանագիտական հանդիպումներն օգտագործել են որպես հնարավորություն և հարթակ՝ աջակցելու աշխարհում խաղաղությանն ու երկխոսությանը։ Այս համատեքստում կարելի է վերլուծել Ամիր Աբդոլլահյանի հանդիպումն Եգիպտոսի արտգործնախարար Սամեհ Շուքրիի հետ, որը տեղի ունեցավ բարեկամական միջավայրում։
Նաև Նյու Յորքում լրատվամիջոցների և գիտական շրջանակների հետ կայացած հանդիպումները հնարավորություն են տալիս վերականգնել կամ ներկայացնել երկրի իրական դեմքը։ Վերլուծաբանները, դասախոսները և էլիտաները կարող են ուղղակիորեն ծանոթանալ պետական այրերի և առաջնորդների տեսակետներին:
Սեյյեդ Էբրահիմ Ռայիսին Նյու Յորք կատարած իր այցի ընթացքում մի քանի գիտական և մեդիա հանդիպումներ է անցկացրել,որոնց ընթացքում ներկայացրել է Իրանի 13-րդ շրջանի կառավարության արտաքին քաղաքականությունը։ Նախագահի և արտգործնախարարի մեկնաբանությունների հիմնական շեշտադրումն այն էր, որ Իրանը ողջունում է երկխոսությունն ու բանակցությունները, Իրանը ցանկանում է համաշխարհային խաղաղություն, Իրանը պաշտպանում է կանանց իրավունքները, Իրանը ցանկանում է ապահովել ավելի թույլ երկրների իրավունքներն ու շահերը, և ընդգծում է ահաբեկչության և բռնության դեմ լուրջ պայքարի անհրաժեշտությունը, նաև ողջունում է հարեւան երկրների հետ հարաբերությունների զարգացումը։
Ուստի կարելի է ասել, որ Իրանի Իսլամական Հանրապետությունը, ի տարբերություն որոշ երկրների, որոնք օգտագործում են ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեան ատելություն տարածելու և մյուսներին սպառնալու համար, միշտ կարևորել է խաղաղության առանցքը և աշխարհի ճնշվածներին աջակցելը:
Թեև Միավորված ազգերի կազմակերպությունը գտնվում է Արևմուտքի ազդեցության տակ և հակված է ամերիկյան քաղաքականությանը, Գլխավոր ասամբլեան, որպես հարթակ կարող է օգտագործվել երկրի հանրային դիվանագիտությունը խթանելու ուղղությամբ: Ավելին, Իրանի նախագահը շատ թեմաների շուրջ ամերիկյան ԶԼՄ-ների հետ ասուլիսում հստակորեն արտահայտել է Իրանի Իսլամական Հանրապետության դիրքորոշումները։