Իրանը վճռական է 20 հազար մեգավատտ միջուկային էներգիա արտադրելու հարցում
https://parstoday.ir/hy/news/iran-i206608-Իրանը_վճռական_է_20_հազար_մեգավատտ_միջուկային_էներգիա_արտադրելու_հարցում
Իրանի  Ատոմային էներգիայի կազմակերպության ղեկավարն ասել է. «Իրանի Իսլամական Հանրապետությունը, իր ազգային զարգացման ռազմավարական ծրագրի շրջանակում, վճռական է մինչև 2040 թվականը, երկրի էներգետիկ պորտֆելում միջուկային էներգիայի մասնաբաժինը հասցնել 20000 մեգավատտի»:
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Սեպտեմբեր 25, 2023 14:05 Asia/Tehran
  • Իրանը վճռական է 20 հազար մեգավատտ միջուկային էներգիա արտադրելու հարցում

Իրանի  Ատոմային էներգիայի կազմակերպության ղեկավարն ասել է. «Իրանի Իսլամական Հանրապետությունը, իր ազգային զարգացման ռազմավարական ծրագրի շրջանակում, վճռական է մինչև 2040 թվականը, երկրի էներգետիկ պորտֆելում միջուկային էներգիայի մասնաբաժինը հասցնել 20000 մեգավատտի»:

Մոհամմադ Էսլամին երկուշաբթի օրը Վիեննայում Ատոմային էներգիայի միջազգային գործակալության գլխավոր  կոնֆերանսի 67-րդ ամենամյա նստաշրջանում ունեցած ելույթում հավելել է,-«Չնայած ճնշող պատժամիջոցներին, Իրանի Իսլամական Հանրապետությունը, մարդկանց կյանքի որակը բարելավելու նպատակով, իր օրակարգում է ներառել հետազոտական ​​ռեակտորների, արագացուցիչների ու  ճառագայթման համակարգերի նախագծումն ու կառուցումը, և առողջապահության, գյուղատնտեսության, շրջակա միջավայրի ու արդյունաբերության ոլորտներում  ռադիոիզոտոպների արտադրությունն ու կիրառումը»:

Իրանի Իսլամական Հանրապետության փոխնախագահը նշել է,-« Իրանի Իսլամական Հանրապետությունը, որպես Մերձավոր Արևելքում միջուկային զենքից զերծ  տարածաշրջան ստեղծելու  ծրագրի նախաձեռնող, ևս մեկ անգամ իր լուրջ մտահոգությունն է հայտնում Սիոնիստական ռեժիմի գաղտնի միջուկային ռազմական ծրագրի վերաբերյալ»:

Իրանի Ատոմային էներգիայի կազմակերպության ղեկավարը հավելել է. «Ցավոք, Սիոնիստական ​​ռեժիմը, հրաժարվելով NPT-ին միանալուց, իր միջուկային օբյեկտներն ու գործունեությունը չի դրել վերահսկողության տակ և այն համարվում է մշտական ​​սպառնալիք միջազգային խաղաղության և անվտանգության համար»: