Իրանը կարող է օգնել դուրս գալ տարածաշրջանում տարանցիկ ճանապարհների փակուղիներից
Նշելով, որ կարող է օգնել դուրս գալ տարածաշրջանում տարանցիկ ճանապարհների փակուղիներից, ԻԻՀ ճանապարհների և քաղաքաշինության նախարար Մեհրդադ Բազարփաշն ասել է. «Հյուսիսային ծովը հարավին միացնելը Իրանի կառավարության գլխավոր ծրագրերից է, որը կիրականացվի 2 ամսից՝ Ռաշտ-Կասպյան երկաթուղու շահագործմամբ»:
Ծովի միջազգային օրվա կապակցությամբ տեղի ունեցած միջոցառման ժամանակ, Բազարփաշը հավելել է. «Չնայած պատժամիջոցներին և ճնշումներին, Իրանում ծովային երթևեկությունն ընդլայնվում է, և մենք միշտ հավատարիմ ենք մնացել միջազգային կոնվենցիաներին»։
Նա նշել է. «Որպես երկիր, որը հյուսիսից և հարավից կապված է ծովին, Իրանն առանձնահատուկ և յուրահատուկ աշխարհագրական դիրք ունի»։
Նախարարի խոսքով. «Նախարարության գլխավոր ծրագրերից մեկը Հյուսիս-Հարավ միջանցքների միջոցով Իրանի հյուսիսի և հարավի ծովերի միացումն է»:
«Հյուսիս-Հարավ» միջազգային միջանցքը տրանսպորտային խոշոր նախագծի անվանումն է, որի մեկնարկը տրվել է 2000 թվականին Հնդկաստանի, Իրանի և Ռուսաստանի միջև ձեռք բերցված պայմանավորվածությունից հետո:
Միջանցքի համաձայնագրին ավելի ուշ միացան նաև Ադրբեջանը, Բելառուսը, Բուլղարիան, Հայաստանը, Ղազախստանը, Ղրղզստանը, Օմանը, Տաջիկստանը, Թուրքիան և Ուկրաինան։
Հյուսիս-Հարավ միջանցքը հայտնի է որպես եվրոպական երկրները, Սկանդինավիան և Ռուսաստանը Պարսից ծոցի, Հնդկական օվկիանոսի և Հարավարևելյան Ասիայի հետ կապող կարևոր կամուրջ: