Ղալիբաֆ. Իրանը հարևան երկրների հետ հարաբերություններն ամրապնդելու ուժեղ կամք ունի
ԱՄԷ-ի խորհրդարանի նախագահի հետ հանդիպման ժամանակ, Իրանի իսլամական խորհրդարանի նաախագահը նշել է, որ Թեհրանը ցանկանում է ամրապնդել տարածաշրջանի երկրների, հատկապես հարևանների հետ երկկողմ հարաբերությունները:
Չորեքշաբթի օրը, Հարավաֆրիկյան Հանարապետությունում ընթացող ԲՐԻԿՍ խմբի Խորհրդարանական վեհաժողովի շրջանակներում, Մոհամմադ Բաղեր Ղալիբաֆը հանդիպել է ԱՄԷ-ի Ազգային ժողովի նախագահ Սաքր Ղոբաշի հետ: Կողմերը քննարկել են հարաբերությունների զարգացման ուղիները:
Նշելով, որ միջազգային խմբերի առանձնահատկություններից մեկն այն է, որ հարևան երկրները կարող են ամենահեռավոր վայրերում խոսել երկկողմ և միջազգային խնդիրների մասին, Ղալիբաֆը հավելել է. «Կարևոր է զարգացնել հարևան երկրների միջև երկկողմ և տարածաշրջանային հարաբերությունները, հատկապես Պարսից ծոցում, և քաղաքական ու տնտեսական տարբեր ոլորտներում ազդեցիկ դեր ունենալ միջազգային ֆորումներում, հատկապես ԲՐԻԿՍ-ում»:
Նշելով, որ Իրանը ցանկություն ունի տնտեսական, մշակութային, քաղաքական, սոցիալական, անվտանգության և պաշտպանության ոլորտներում ամրապնդել տարածաշրջանի ու հարևան երկրների հետ երկկողմ հարաբերությունները, Ղալիբաֆը հավելել է. «Մենք պատրաստ ենք բարեկամության և համակողմանի համագործակցության միջոցով նպաստել երկրների և տարածաշրջանների աճին և զարգացմանը»։
Անդրադառնալով ԲՐԻԿՍ խմբին անդամակցելուց հետո Իրանի ու ԱՄԷ-ի կարևոր դերակատարությանը, Ղալիբաֆն ասել է. «Կարևոր է շարունակել երկկողմ հարաբերությունները, ինչպես նաև հարաբերությունները ԲՐԻԿՍ խմբի շրջանակներում՝ նպատակ ունենալով զարգացնել տնտեսական, սոցիալական և քաղաքական հարաբերությունները»։