Իրանի առաջընթացը բոլոր ոլորտներում թշնամիների չարաբաստիկ ծրագրերին դիմակայելու միակ միջոցն է. Ծովակալ Սայարի
Իրանի Իսլամական Հանրապետության բանակի համակարգողի տեղակալը թշնամիների չարաբաստիկ ծրագրերին դիմակայելու միակ միջոցը համարել է Իրանի առաջընթացը բոլոր ոլորտներում։
ԻՍՆԱ լրատվական գործակալության հաղորդման համաձայն, ԻԻՀ բանակի համակարգողի տեղակալ ծովակալ Հաբիբոլլահ Սայարին «Խաթամ-օլ-Անբիա» օդային պաշտպանության համալսարանի ուսանողների հետ հանդիպման ժամանակ ասել է.« Բանակի քառյակ ուժերը մեկը մյուսի հետևից առաջ են գնացել՝ օգտվելով Սրբազան պաշտպանության շրջանի փորձից և ձեռքբերումներից, և այսօր մենք ականատես ենք բանակում բազմաթիվ տեղական և ժամանակակից համակարգերի նախագծման ու արտադրության, որոնք մրցակցում են արտասահմանյան նմանատիպ մոդելների հետ»:
Անդրադառնալով Սրբազան պաշտպանության տարիներին, ռազմածովսյին ուժերի ապշեցուցիչ սխրագործություններին, ծովակալ Սայարին ասել է.«Կառչելով մեր երկրի երիտասարդության ներքին գիտելիքների և ինքնավստահության վրա՝ կարճ ժամանակահատվածում իրականացվեց բոլոր տեսակի ժամանակակից սարքավորումների ձեռքբերումը շատ բարձր տեխնոլոգիաներով, և այժմ ականատես եղանք հրթիռներ, ուղղաթիռներ և ԱԹՍ-ներ կրելու կարողությամբ բոլոր տեսակի նավակործանների և սուզանավերի նախագծմանն ու արտադրությանը»:
Անդրադառնալով արդիական սուզանավերի և նավակործանների նախագծման և կառուցման ռազմածովային ուժերի վերջին ձեռքբերումներին, ԻԻՀ բանակի համակարգողի տեղակալը նշել է, որ ուսանողները կարևոր դեր են խաղում ՀՕՊ ուժերի աճի, զարգացման և պայծառ ապագայի գործում: