Էբրահիմ Ռայիսին շնորհավորել է Չինաստանի Ժողովրդական Հանրապետության ազգային տոնը
https://parstoday.ir/hy/news/iran-i206848-Էբրահիմ_Ռայիսին_շնորհավորել_է_Չինաստանի_Ժողովրդական_Հանրապետության_ազգային_տոնը
Չինաստանի նախագահ Սի Ծինփինին ուղղված ուղերձում, ԻԻՀ նախագահ Էբրահիմ Ռայիսին շնորհավորել է ՉԺՀ կառավարությանն ու ժողովրդին՝ Ազգային տոնի կապակցությամբ:
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Հոկտեմբեր 01, 2023 06:23 Asia/Tehran
  • Էբրահիմ Ռայիսին շնորհավորել է Չինաստանի Ժողովրդական Հանրապետության ազգային տոնը

Չինաստանի նախագահ Սի Ծինփինին ուղղված ուղերձում, ԻԻՀ նախագահ Էբրահիմ Ռայիսին շնորհավորել է ՉԺՀ կառավարությանն ու ժողովրդին՝ Ազգային տոնի կապակցությամբ:

Ուղերձում Ռայիսին գոհունակություն է հայտնել Իրանի և Չինաստանի միջև 25-ամյա համապարփակ համագործակցության ծրագրի առաջընթացի կապակցությամբ՝ որպես երկու երկրների միջև ապագա համագործակցության փարոս:

Նա կարևորել է երկկողմ, տարածաշրջանային և միջազգային համագործակցությունը, հատկապես ՇՀԿ-ին ու ԲՐԻԿՍ խմբին Իրանի միանալուց հետո, նշելով, որ դա կնպաստի երկու երկրների համագործակցության զարգացմանը և բազմակողմանիության առաջխաղացմանը: Նախագահը հույս է հայտնել, որ համատեղ ջանքերի լույսի ներքո, տարածաշրջանային և միջազգային ոլորտներում երկու երկրների հարաբերությունները կընդլայնվեն: