Իրանի խորհրդարանի պատգամավորների աջակցությունը Սիոնիստական ռեժիմի դեմ Պաղեստինի մեծ օպերացիայի նկատմամբ
Իրանի Իսլամական խորհրդարանի պատգամավորները այսօր (շաբաթ) առավոտյան հայտարարել են իրենց աջակցությունը «Ալ-Աղսայի փոթորկի» օպերացիայի նկատմամբ` վանկարկելով «Մահ Իսրայելին» և «Մահ Ամերիկային» կարգախոսները:
Պաղեստինյան դիմադրության ուժերը այսօր (շաբաթ) առավոտյան ավելի քան 5000 հրթիռներով հարձակվել են օկուպացված տարածքների, այդ թվում Թել-Ավիվի և Աշդոդի վրա՝ «Ալ-Աղսայի փոթորիկ» կոչվող օպերացիայի շրջանակում։
Սիոնիստական ռեժիմի 12-րդ հեռուստաալիքի հաղորդման համաձայն՝ Սիոնիստական ռեժիմի բարձրաստիճան պաշտոնյաները խոստովանել են, որ իսրայելցիների կորուստների թիվը բավականին մեծ է։
Իսրայելի ռեժիմի փրկարարական կառույցները նույնպես «բավականին մեծ» են գնահատել ՀԱՄԱՍ-ի այսօրվա օպերացիայի ընթացքում այս ռեժիմի կորուստների թիվը՝ ասելով, որ հնարավոր չէ հայտնել մահացածների ստույգ թիվը։
Այդուհանդերձ, ՀԱՄԱՍ-ի պաշտոնյաները հայտարարել են իսրայելցի զինվորների առնվազն 161 սպանվածի և մոտ 930 վիրավորի մասին:
Սա այն դեպքում, երբ որոշ իսրայելական լրատվամիջոցներ հաղորդում են, որ պաղեստինցիների հարձակման հետեւանքով սպանվել է 100 և վիրավորվել 980 իսրայելցի։

Այս օպերացիայի ընթացքում դիմադրության մարտիկները մտել են նաև գրավյալ տարածքների հարավում գտնվող Սիոնիստական ռեժիմի ավիաբազա և այս ռեժիմի մի քանի F-16 ռմբակոծիչներ որպես ռազմավար տեղափոխել են Գազա։
Սիոնիստական ռեժիմի հեռուստատեսության 13-րդ ալիքը այս օպերացիայի մասին իր հաղորդման մեջ պաղեստինյան դիմադրության այսօրվա հրթիռակոծությունը որակել է աննախադեպ 2008 թվականից ի վեր և ամենաուժեղ հրթիռակոծություններից մեկը: