Սիոնիստների հարձակումը Գազայում իրանական արաբալեզու լրատվական հեռուստաալիքի գրասենյակի վրա
https://parstoday.ir/hy/news/iran-i207314-Սիոնիստների_հարձակումը_Գազայում_իրանական_արաբալեզու_լրատվական_հեռուստաալիքի_գրասենյակի_վրա
Սիոնիստական ​​ռեժիմի կործանիչները հարձակվել են Գազայի Ռեմալ շրջանում արաբալեզու իրանական «Ալ-Ալամ» լրատվական հեռուստաալիքի գրասենյակի վրա՝ Գազայի նկատմամբ  սիոնիստների ագրեսիայի հետևանքով զարգացումների լուսաբանումը կանխելու նպատակով։
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Հոկտեմբեր 10, 2023 13:21 Asia/Tehran

Սիոնիստական ​​ռեժիմի կործանիչները հարձակվել են Գազայի Ռեմալ շրջանում արաբալեզու իրանական «Ալ-Ալամ» լրատվական հեռուստաալիքի գրասենյակի վրա՝ Գազայի նկատմամբ  սիոնիստների ագրեսիայի հետևանքով զարգացումների լուսաբանումը կանխելու նպատակով։

Այս հարձակումից հետո Գազայում «Ալ-Ալամ» հեռուստաալիքի գրասենյակի գործունեությունն ամբողջությամբ դադարեցվել է, սակայն, բարեբախտաբար, հարձակման հետևանքով այս կենտրոնի աշխատակիցներից և անձնակազմից ոչ ոք չի տուժել։

Գազայում «Ալ-Ալամ»-ի թղթակից Օսրա Ալ-Բահիսին ստիպված է եղել լքել այն վայրը,որտեղ  ընթացիկ իրադարձությունների մասին ռեպորտաժ էր պատրաստում, քանի որ սիոնիստական ​​բանակը սպառնացել է, որ  շուտով ռմբակոծելու է այդ վայրը։

 

«Ալ-Ալամ»-ի թղթակիցն ասել է. «Այժմ մենք լուրեր ենք ստացել, որ Գազայի Իսլամական համալսարանին օդային հարձակում է սպառնում: Համալսարանը հենց այստեղ է՝ մեր կողքին, և այժմ մենք պետք է լքենք այս վայրը՝ մեր կյանքի և լրատվական աշխատանքի համար։ Մենք պետք է ամբողջությամբ դուրս գանք այս շենքից»։

 

Սիոնիստական ​​ռեժիմի հանցագործությունների մասին խոսելիս Ալ-Բահիսին ասել է. «Հուսով եմ այնքան ժամանակ կունենամ խոսելու այն երեխաների մասին, ովքեր գլխատվել են բռնազավթիչ ռեժիմի ռումբերի ու հրթիռների պատճառով։ Նրանք ոչ մի մեղք չունեին, բացի նրանից, որ գնացել էին մզկիթից ջուր բերելու։ Բայց հիմա ես ստիպված եմ հեռանալ այս վայրից, ու եթե ողջ մնամ, ռեպորտաժը կշարունակեմ այլ տեղից։