Հայաստանի պատվիրակությունն Իրանում կմասնակցի արտահանման թեմայով միջոցառմանը
https://parstoday.ir/hy/news/iran-i207394-Հայաստանի_պատվիրակությունն_Իրանում_կմասնակցի_արտահանման_թեմայով_միջոցառմանը
Իրանում նորարարության և բարգավաճման հիմնադրամի կազմակերպած Export Sundays 49-րդ միջոցառմանը կմասնակցի նաև Հայաստանի պատվիրակությունը:
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Հոկտեմբեր 12, 2023 07:06 Asia/Tehran
  • Հայաստանի պատվիրակությունն Իրանում կմասնակցի արտահանման թեմայով միջոցառմանը

Իրանում նորարարության և բարգավաճման հիմնադրամի կազմակերպած Export Sundays 49-րդ միջոցառմանը կմասնակցի նաև Հայաստանի պատվիրակությունը:

Ինովացիոն հիմնադրամի կողմից կազմակերպվող Export Sundays միջոցառումն անցկացվում է գիտելիքահեն և տեխնոլոգիական ընկերությունների արտահանումը զարգացնելու նպատակով: Հոկտեմբերի 23-ին մեկնարկող և 5 օր տևողությամբ միջոցառմանն այս տարի մասնակցելու է  նաև հայաստանյան պատվիրակությունը:

Հայկական կողմին հետաքրքրում են այնպիսի ոլորտներ, ինչպես՝ Ժամանակակից ոռոգման համակարգերը, գյուղատնտեսական սարքավորումներն ու մեքենաները, գյուղատնտեսական պարարտանյութերը, քիմիական նյութերն ու թունաքիմիկատները, սերմերի տեսակները, ջերմոցային սարքավորումներն ու պարագաները և սնկերի մշակման արտադրամասերը:

Նորարարության և բարգավաճման հիմնադրամի մամուլի գարսենյակից հայտնում են, որ հնգօրյա միջոցառման շրջանակներում կանցկացվեն գործնական հանդիպումներ, իսկ օտարերկրյա գործարարները տեղում կծանոթանան գյուղատնտեսության ոլորտում իրանական գիտելիքահեն ընկերությունների կարողություններ և արտադրական օբյեկտների հետ: