Իրանի ազգային նավթընկերության հետախուզման ու արդյունահանման գծով տնօրեն․ Իսլամական Հանրապետությունն առաջին անգամ մուտք է գործում թերթաքարային նավթի շուկա
Իրանի ազգային նավթընկերության հետախուզման ու արդյունահանման գծով տնօրենն ընդգծել է,-Իսլամական Հանրապետությունն առաջին անգամ մուտք է գործում թերթաքարային նավթի շուկա։
Թերթաքարային նավթը, նավթի ոչ սովորական տեսակ է, որն ունի բարձր որակ այլ նավթի տեսակների համեմատությամբ:Թերթաքարային նավթը տարբեր մեթոդներով ստացվում է նավթաբեր ապարներից կամ նավթային թերթաքարերից:
Այս տեսակի նաթը կարող է ուղղակիորեն, որպես վառելիք օգտագործվել ,այն կարելի է նաև փոփոխության ենթարկել , դրանից հեռացնելով ծծումբը կամ ազոտը և դրան ավելացնելով ջրածին, և որպես հումք՝ այն օգտագործել տարբեր ոլորտներում։
ԻՌՆԱ-ի հաղորդման համաձայն, Իրանի ազգային նավթընկերության հետախուզման վարչության տնօրեն՝ Մեհդի Ֆակուրն այսօր (հինգշաբթի) Լոռեստան նահանգի Ալիգուդարզ քաղաքի նավթահանք կատարած այցի ժամանակ ասել է.-«Ալիգուդարզ քաղաքի այս տարածքում 15 տարի շարունակ ուսումնասիրություններ են կատարվել և տարբեր արշավախմբեր են այցելել այս տարածք, և նմուշառումներ և անհրաժեշտ փորձարկումներ են իրականացրել»։
Անդրադառնալով ամերիկյան և այլ երկրների թերթաքարերի համեմատությամբ «Ղալի քուհ» թերթաքարի որակին, Ֆակուրը հավելել է,-«Նավթի ինստիտուտի հետազոտողները հայտնաբերել են նոր մեթոդ, որը խթանելու է Իրանի թերթաքարային նավթի արդյունահանումը,և գրանցվելու համաշխարհային մակարդակով»։