ԻՀՊԿ-ի ծովուժը մաքսանենգ վառելիք տեղափոխող նավթատար նավեր է առգրավել
(last modified Wed, 06 Dec 2023 14:41:17 GMT )
Դեկտեմբեր 06, 2023 18:11 Asia/Tehran
  • ԻՀՊԿ-ի ծովուժը  մաքսանենգ վառելիք տեղափոխող նավթատար նավեր է առգրավել

Իրանի Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի ռազմածովային ուժերը Պարսից ծոցի ջրերում առգրավել են ավելի քան չորս միլիոն 500 հազար տոննա մաքսանենգ վառելիք տեղափոխող նավեր։

Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի ռազմածովային ուժերի 5-րդ տարածաշրջանի  հրամանատար, ծովակալ Ալի Ազմային ասել է, որ այս գործողությունն իրականացվել է Պարսից ծոցի ջրերում վառելիքի կազմակերպված մաքսանենգության դեմ պայքարի շրջանակում ՝ եռօրյա դիտորդական և հետախուզական աշխատանքի արդյունքում։

Հարվածային և անակնկալ գոծողությունն իրականացվել է Բու Մուսա կղզու հարավային հատվածում։

Ծովակալ Ազմային հայտարարել է. «Առգրավված երկու նավերից մեկն ունի 13 հոգուց կազմված օտարերկրյա անձնակազմ, իսկ մյուս նավի անձնակազմը բաղկացած է 21 հուգուց, որոնք բոլոր հանձնվել են դատական ​​մարմիններին։