Իրանի ատոմային էներգիայի կազմակերպություն․Առաջնահերթություն է դարձել ատոմակայանների զարգացումը
(last modified Wed, 06 Dec 2023 14:52:57 GMT )
Դեկտեմբեր 06, 2023 18:22 Asia/Tehran
  • Իրանի ատոմային էներգիայի կազմակերպություն․Առաջնահերթություն է դարձել ատոմակայանների զարգացումը

   Իրանի Ատոմային էներգիայի կազմակերպության պլանավորման գծով փոխնախագահն ասել է, որ վառելիքի ցիկլը ձեռք բերելուց հետո  Իրանի Ատոմային էներգիայի կազմակերպության ծրագրերում առաջնահերթություն է դարձել ատոմակայանների զարգացման, ճառագայթային կենտրոնների և ռադիոդեղամիջոցների արտադրության ուղղությամբ պլանավորումը:

Մոհամմադ Ղանադին չորեքշաբթի օրը ասել է. «Միջուկային վառելիքի ցիկլի ձեռքբերումը իրանցի գիտնականների ամենամեծ ձեռքբերումն է, և թշնամիները անհանգստացած են դրա համար»։

Ղանադին հավելել է, որ միջուկային վառելիքի ցիկլը սկսվել է 2000 թվականին Իրանի Բուհերի դասախոսների ու ուսանողների ջանքերով և շահագործման է հանձնվել երկու տարի առաջ։

Նշելով, որ UF6-ը Իրանի երիտասարդության առաջին ձեռքբերումն է միջուկային էներգիայի գծով, Իրանի Ատոմային էներգիայի կազմակերպության պլանավորման գծով փոխնախագահն ասել է, որ այսօր երկրի ներսում է իրականացվում միջուկային վառելիքի և ծանր ջրի արտադրումը,ուրանի հարստացումը և ռեակտորների կառուցումը։

Ղանադիի խոսքով՝ գալիք 20 տարիների ընթացքում Իրանի էլեկտրաէներգիայի 10%-ը կմատակարարվի ատոմակայանների կողմից։

Վերջին տարիներին Իրանի միջուկային ոլորտի գիտնականներին հաջողվել է արտադրել լայն սպառում ունեցող ապրանքներ, որոնք անհրաժեշտ են երկրի գիտահետազոտական ​​կենտրոններին: