Դեկտեմբեր 08, 2023 10:26 Asia/Tehran
  • Ազատ առևտրի համաձայնագիրը կընդլայնի ԵԱՏՄ-ի և Իրանի միջև համագործակցությունը. Պուտին

Եվրասիական տնտեսական միության (ԵԱՏՄ) և Իրանի միջև ազատ առևտրի համաձայնագրի ստորագրումը լրացուցիչ հնարավորություններ կստեղծի համագործակցության ընդլայնման համար։

Այս մասին հայտարարել է ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը ԻԻՀ  նախագահ Իբրահիմ Ռայիսիի հետ Մոսկվայում կայացած բանակցությունների ժամանակ։

2019 թվականի հոկտեմբերին ուժի մեջ է մտել ԵԱՏՄ-ի և Իրանի միջև ազատ առևտրի ժամանակավոր համաձայնագիրը (սահմանափակ քանակությամբ ապրանքների մաքսատուրքերի նվազեցում): Դրանից հետո բանակցություններ են սկսվել մշտական հիմունքներով համաձայնագրի կնքման շուրջ։ Կողմերն ավարտել են առարկայական քննարկումները և վերջնական տեսքի են բերում ապագա փաստաթղթի մանրամասները։

 

Պիտակ