Դեկտեմբեր 10, 2023 10:13 Asia/Tehran
  • «Մաջիդ» հրթիռով հագեցած «Քարար» ԱԹՍ-ն հյամալրել է ԻԻՀ ՀՕՊ ուժերը

«Թասնիմ» գործակալության փոխանցմամբ՝ կայացել է «Մաջիդ» հրթիռով հագեցած «Քարար» ԱԹՍ-ն ԻԻՀ ՀՕՊ ուժերին փոխանցելու արարողությունը:

Հաղորդման համաձայն՝ արարողությանը մասնակցել են բանակի գլխավոր հրամանատար Սեյեդ Աբդուլռահիմ Մուսավին, ՀՕՊ ուժերի հրամանատար, բրիգադի գեներալ Ալիռեզա Սաբահիֆարդը և մի խումբ այլ հրամանատարներ:

Բրիգադի գեներալ Ալիռեզա Սաբահիֆարդն արարողության ժամանակ հայտարարել է, որ «Քարար» ԱԹՍ-ները կիրառվելու են երկրի բոլոր շրջաններչում: «Քարար» ԱԹՍ-ն ԻԻՀ ՊՆ և ԶՈՒ համագործակցության արդյունքն է, որը կարող է որսալ և ոչնչացնել ինքնաթիռները շատ ավելի ցածր գնով, քան կառավարվող կործանիչները:

Պիտակ