Փետրվար 07, 2024 09:51 Asia/Tehran
  • Իրանի և Կատարի ԱԳ նախարարները խոսել են Գազայում հրադադարի հաստատմանն ուղղված նախաձեռնությունների մասին

Երեքշաբթի օրը կայացած հեռախոսազրույցում, ԻԻՀ և Կատարի ԱԳ նախարարներ Հոեյն Ամիր Աբդոլլահյանը և Շեյխ Մոհամմադ բեն Աբդուլռահման բեն Ջասիմ Ալ Թանին խոսել են Գազայում Սիոնսիտական ռեժիմի հարձակումները դադարեցնելուն և հրադադարի հաստատմանն ուղղված նախաձեռնությունների, ինչպես նաև գերիների փոխանակման և մարդասիրական օգնության մուտքը Գազա դյուրացնելուն ուղղված ջանքերի մասին։

ԻՌՆԱ-ն, հղում անելով Պաղեստինի առողջապահության նախարարությանը, հայտնում է, որ Գազայի դեմ Իսրայելի հարձակումների 123-րդ օրը զոհերի թիվը հասել է 27 հազար 585-ի։ Նախարարության տվյալներով, հարձակումների հետևանքով վիրավորների թիվը կազմել է 66 հազար 978 հոգի։

Պիտակ