Իրանի նավթի նախարարը կարեվորել է աշխարհում գազի արդյունաբերության զարգացումը
(last modified Fri, 01 Mar 2024 14:49:03 GMT )
Մարտ 01, 2024 18:19 Asia/Tehran
  • Իրանի նավթի նախարարը կարեվորել է աշխարհում գազի արդյունաբերության զարգացումը

Իրանի նավթի նախարարը բնական գազը համարել է վերականգնվող էներգիայի կողքին լավագույն վառելիքը և ընդգծել աշխարհում գազի արդյունաբերության զարգացումը։

Ռադիոհեռուստատեսության լրատվական գործակալության փոխանցմամբ՝ Իրանի նավթի նախարար Ջավադ Օջին այսօր ուրբաթ, Ալժիրում Գազ արտահանող երկրների ասամբլեայի ղեկավարների 7-րդ հանդիպման ժամանակ նախարարների արտահերթ նիստում ասել է. «Գազ արտահանող երկրների ասամբլեայի կանխատեսումների զեկույցի համաձայն՝ այս մաքուր վառելիքի պահանջարկը մինչև 2050 թվականը կաճի 36%-ով, և ակնկալվում է, որ մինչև 2025 թվականը բնական գազի մասնաբաժինը էներգետիկ աշխարհում՝ կգերազանցի ածխից, իսկ մինչև 2040 թվականը այն կդառնա էներգիայի հիմնական աղբյուրը Աշխարհում»:

Իրանի Իսլամական Հանրապետության նավթի նախարարը հայտարարել է. «Վերջին երկու տարիներին տեղի ունեցած աշխարհաքաղաքական և տարածաշրջանային զարգացումները ցույց են տվել, որ բնական գազը և դրա միջազգային առևտուրը դեռևս համարվում են մարդկային հասարակությունների էներգետիկ անվտանգության կենսական գործոնը»:

Օջին հավելել է. «Աշխարհում գազի արդյունաբերության զարգացումը և համաշխարհային շուկաներում բնական գազի մատակարարման և պահանջարկի անվտանգության ապահովումը պահանջում է համաշխարհային խաղաղություն և էներգետիկ առևտրի ապաքաղաքականացում»։

Իրանի նավթի նախարարն ասել է. «Իրանը, որպես աշխարհում բնական գազի ապացուցված պաշարների խոշորագույն սեփականատերերից մեկը և աշխարհում բնական գազի ներքին բաշխման ցանցի ամենամեծ սեփականատերերից մեկը, պատրաստ է ցանկացած համագործակցության ուսումնասիրության, հորատման, բնական գազի մշակման, շահագործման և բաշխման ոլորտներում»։

Իրանի Իսլամական Հանրապետությունը, ունենալով նավթի ու գազի հսկայական պաշարներ և չնայած արևմտյան երկրների դաժան ու անօրինական պատժամիջոցներին, լայն ցանցի միջոցով կարողացել է մեծ քանակությամբ նավթ և գազ մատակարարել տարբեր երկրներին։