Մարտ 24, 2024 16:12 Asia/Tehran

Iran Press գործակալության հաղորդմամբ՝ Թեհրանի հավաքական աղոթքի մշտական վայրում բացվել է ձեռարվեստի ցուցահանդեսը, որը կտևի մինչև ապրիլի 2-ը։ Ցուցահանդեսում գործում է 40 տաղավար։

Ցուցահանդեսում իրենց աշխատանքներ են ներկայացրել փորագրության, ասեղնագործության, էմալապատման, խեցեգործության, փայտի վրա փորագրության, մետաղի ոսկեզօծման, կաշվի ու ծողտի վրա ասեղնագործությանւ և գորգագործության ոլորտների վարպետները։ Նրանք ցուցահանդեսի ընթացքում նույնպես ստեղծել են նոր աշխատանքներ և դրանք ներկայացրել այցելուներին։ Այդ աշխատանքները կրում են կրոնական և բարոյական պատգամներ և ներկայացնում իրանական մշակույթն ու արվեստը։

Պիտակ