Մարտ 27, 2024 11:56 Asia/Tehran
  • Իսմայիլ Հանիեն «Ալ Աղսայի փոթորիկ» գործողությունից հետո երկրորդ անգամ ժամանել է Թեհրան

ՀԱՄԱՍ-ի քաղբյուրոյի ղեկավար Իսմայիլ Հանիեն «Ալ Աղսայի փոթորիկ» գործողությունից հետո երկրորդ անգամ ժամանել է Թեհրան, որտեղ հանդիպել է ԻԻՀ առաջնորդի հետ։

Նախորդ այցը տեղի էր ունեցել 2023թ նոյեմբերի 5-ին, գործողությունից մեկ ամիս անց։ Այցի շրջանակներում, Հանիեն հանդիպել էր իրանցի պաշտոնյաների, ինչպես նաև ԻԻՀ առաջնորդի հետ։ Հանդիպմանն այաթոլլահ Խամենեին ընդգծել էր, որ պաղեստինյան Դիմադրության ուժերին աջակցելն Իրանի մշտական քաղաքականությունն է։
Հանիեյի եկրորդ այցը կարևոր է այն պատճառով, որ տեղի է ունենում Անվտանգության խորհրդում Գազայի պատերազմի վերաբերյալ բանաձևի հաստատումից մեկ օր անց։ Երեկ ՄԱԿ-ի Անվտանգության խորհուրդը վերջապես հաստատեց Գազայի պատերազմի վերաբերյալ բանաձև, որին կողմ քվեարկեցին 15 մշտական անդամներից 14-ը։ ԱՄՆ-ն ձեռնպահ մնաց։ 
Բանաձևը կոչ է անում սուրբ աամադան ամսվա ընթացքում զինադադար հաստատել Գազայում, ապահովել մարդասիրական օգնության մուտքն այդ տարածք և անհապաղ ազատ արձակել գերիներին։ 
Բանաձևում չի հիշատակվել ՀԱՄԱՍ-ի անունը, ինչը քաղաքական հաջողություն է  այդ խմբավորման համար։ Սակայն ԱՄՆ-ի ճնշման արդյունքում, բանաձևից հանվել է Գազայում մշտկան հրադադար հաստատելու մասին պարագրաֆը։ 
Քաղաքական դիտորդների կարծիքով՝ Հանիեյի այցը Թեհրան կարևոր է, քանի որ տեղի է ունենում  Անվտանգության խորհրդի կողմից Գազայում անհապաղ զինադադարի հաստատման վերաբերյալ բանաձևի հաստատումից մեկ օր անց։
ԻԻՀ ԱԳ նախարար Ամիր Աբդոլլահյանի հետ հանդիպման ժամանակ, անդրադառնալով վերոնշյալ բանաձևին, Իսմայիլ Հանիեն ասել է․ «Բանաձևը վկայում է Սիոնիստական ռեժիմի մեկուսացման և այն մասին, որ ԱՄՆ-ն չունի կամք և ուժ՝ միջազգային հանրությանը պարտադրելու իր կամքը։ Դա վկայում է իսլամական Դիմադրության և Պաղեստինի  ժողովրդի դիմակայության արդյունավետության մասին»։ 
Այցը կարևոր է նաև այն առումով, որ տեղի է ունենում Ղոդսի համաշխարհային օրվա նախօրեին։ 
Ղոդսի միջազգային օրը հաստատվել է ԻԻՀ հիմնադիր Իմամ Խոմեյնու նախաձեռնությամբ, ի պաշտպանություն Պաղեստինի: Այն նշվում է սուրբ ռամադան ամսվա վերջին ուրբաթ օրը։ Ամեն տարի այս օրը աշխարհի շատ երկրների մուսուլմանները ցույցեր են անցկացնում՝ ի պաշտպանություն Պաղեստինի և դատապարտում Երուսաղեմը բռնազավթած ռեժիմի հանցագործությունները:
Պաղեստինյան Դիմադրության, այդ թվում՝ «Իսլամական Ջիհադ» խմբավորման և ՀԱՄԱՍ շարժման հետ Իրանի հարաբերությունները մշտապես զարգանում են, և Թեհրանը մշտապես աջակցել է Պաղեստինին՝ ընդդեմ Սիոնիստական ռեժիմի և նրա կողմնակիցների:
Այս կապակցությամբ Իրանի Իսլամական հեղափոխության առաջնորդ Այաթոլլահ Խամենեին ընդգծել է, որ Գազայի ժողովրդի  ցեղասպանությունն ազդել է յուրաքանչյուր բարեխիղճ մարդու վրա և հավելել. «Իրանի Իսլամական Հանրապետությունը չի վարանի աջակցել Պաղեստինի գործին և Գազայի ճնշված ու դիմադրող ժողովրդին»։