Ապրիլ 27, 2024 16:56 Asia/Tehran

Ոստիկանության կողմից սևամորթ տղամարդու մահվանից հետո ԱՄՆ-ի Օհայո նահանգի ոստիկանությունը ստիպված է եղել հրապարակել նրա մահվանը հանգեցրած ձերբակալության լուսանկարները։

Այս միջադեպի սեւամորթ զոհ Ֆրենկ Թայսոնը, ինչպես Ջորջ Ֆլոյդը, ոստիկանի ճնշման տակ պարբերաբար կրկնում էր «չեմ կարողանում շնչել» արտահայտությունը։

Աֆրոամերիկացի  Ջորջ Ֆլոյդը  սպանվել է 2020 թվականի մայիսի 25-ին՝ Մինեապոլիսում ոստիկանության կողմից ձերբակալվելու ժամանակ։
Ձերբակալության ժամանակ սպիտակամորթ ոստիկան Դերեկ Շովինը 9 րոպե 29 վայրկյան սեղմեց իր ծունկը Ֆլոյդի պարանոցին, մինչև նա մահացավ։
Ֆլոյդի մահից հետո լայնածավալ բողոքի ցույցեր եղան ԱՄՆ-ում և ամբողջ աշխարհում այդ երկրի ոստիկանության կողմից հատկապես սևամորթների նկատմամբ ցուցաբերվող կոշտ վերաբերմունքի դեմ։