Ապրիլ 27, 2024 16:46 Asia/Tehran

Իրանի Իսլամական Հանրապետության նախագահը Իրանի արտահանման հնարավորությունների վեցերորդ ցուցահանդեսի (Iran Expo 2024) բացման արարողության ժամանակ ասել է,-Այս ցուցահանդեսը ցույց է տալիս, որ պատժամիջոցները չեն կարող ազդել Իրաի վրա և այս երկիրն ունի տարբեր ոլորտներում նորարարություններ իրականացնելու կարողություն»։

Իրանի Իսլամական Հանրապետության նախագահ Սեյեդ Էբրահիմ Ռայիսին այսօր   այս արարողության ժամանակ ասել է. -«Այս ցուցահանդեսը նպաստում է երկրի, տարածաշրջանի և ամբողջ աշխարհի տնտեսական զարգացմանը»։

Ռայիսին հավելել է -«Այս ցուցահանդեսը ցույց է տալիս իրանցի երիտասարդների որոշ ձեռքբերումներ, ովքեր սպառնալիքներն ու պատժամիջոցները վերածել են հնարավորությունների»։

Իրանի Իսլամական Հանրապետության նախագահը նաև նշել է, որ եթե մարդիկ ագահության ու  իշխանատենչության պատճառով քայլեր չձեռնարկեն երկրներին ռեսուրսներից ու կարողություններից զրկելու և չվնասեն բնությանը,աշխարհին ու մարդկությանը, հնարավորությունները հասանելի կլինեն բոլորին, և մարդկային կարիքները կարող են բավարարվել»։

Ռայիսին հավելել է,- «Պատժամիջոցը  մի տեսակ քաղաքացիական պատերազմ է,  որը զրկում է ժողովրդին այն ինչից,որին կարող է հասանելիություն ունենալ,սակայն կամքերի պատերազմում Իրանի կամքով ժողովուրդը  հաղթահարեց պատժամիջոցները ,ինչպես Սպիտակ տան խոսնակն է. հայտարարել, Իրանի Իսլամական Հանրապետության նկատմամբ  առավելագույն ճնշման քաղաքականությունը խայտառակ կերպով ձախողվել է»։

Իրանի Իսլամական Հանրապետության նախագահը նշել է.- «Իրանի  արտադրական և արտահանման հզորությունը Իրանի ռազմական հզորությանը համահունչ աճում է»։։

Ցուցահանդեսը կտևի 4 օր։Ցուցահանդեսի նպատակն է իրանական արդյունաբերական ընկերությունների ներդրումների համար հարմար հարթակի ստեղծումը և օտարերկրյա ներդրումների ներգրավումը։ Ցուցահանդեսի  ընթացքում տարբեր երկրների առևտրականները և գործարարները կծանոթանան Իրանի տնտեսական  և  առևտրային   հնարավորություններին: Իրանական ընկերությունները պատրաստ են ներդրումային և տնտեսական գործունեություն իրականացնել ամբողջ աշխահում,  որպեսզի Իրանի արտադրանքն ու տեխնիկական հնարավորությունները ներկայացվեն այլ երկրներում:Iran Expo 6-րդ ցուցահանդեսն անցկացվում է մի իրավիճակում, երբ չնայած պատժամիջոցներին, իրանական ընկերությունները կարողացել են զգալիորեն մեծացնել իրենց տեխնիկական հնարավորությունները և չնայած բոլոր սահմանափակումներին,  արդյունավետ դեր են խաղացել տնտեսական առաջընթացի և երկրի գիտական կարողությունների ընդլայնման գործում։

 

 

Պիտակ