Մարտ 27, 2024 15:27 Asia/Tehran
  • Սիրիայում իրանցի զինվորական է նահատակվել

ԻՀՊԿ-ն հայտարարել է Սիրիայում տարածաշրջանային անվտանգությունը պաշտպանող իրանցի ռազմական խորհրդականի նահատակության մասին։

Բեհրուզ Վահդին նահատակվել է երկուշաբթի օրը՝ Սիրիայի Դեյր Զոր նահանգի վրա Սիոնիստական ռեժիմի իրականացրած հարձակման հետևանքով։ Վահդին Իրանի Ալբորզ նահանգի Քարաջ քաղաքից էր։ Նա ուներ 2 տարեկան երեխա։ 
Սիրիայի կառավարության պաշտոնական դիմումի համաձայն, ԻՀՊԿ «Ղոդս»  ստորաբաժանման մի խումբ ռազմական կցորդներ ներկա են այդ երկրում՝ Արևմտյան Ասիայի և Սիրիայի անվտանգությունն ապահովելու, ինչպես նաև ԻԼԻՊ-ի դեմ պայքարում այդ երկրին աջակցելու նպատակով։