Մարտ 28, 2024 09:47 Asia/Tehran
  • Իրանի Ազգային անվտանգության բարձրագույն խորհրդի քարտուղարը և ՀԱՄԱՍ-ի քաղբուրոյի ղեկավարը քննարկել են Գազայի վերջին զարգացումները

Իրանի Ազգային անվտանգության բարձրագույն խորհրդի քարտուղարը և ՀԱՄԱՍ-ի քաղբուրոյի ղեկավարը քննարկել են Գազայի վերջին զարգացումները

Իրանի ազգային անվտանգության գերագույն խորհրդի քարտուղար Ալի Աքբար Ահմադյանը,  ՀԱՄԱՍ-ի քաղբյուրոյի ղեկավար Իսմայիլ Հանիեն, Պաղեստինի «Իսլամական ջիհադ» շարժման ղեկավար Զիադ Նախալեն և նրանց ուղեկցող պատվիրակության անդամները, Թեհրանում կայացած հանդիպմանը մտքեր են փոխանակել Գազայի վերջին զարգացումների շուրջ։

Իսմայիլ Հանիեն և Զիադ Նախալեն բարձր են գնահատել Իրանի կառավարության և ժողովրդի օգնությունը Պաղեստինի ճնշված ժողովրդին, նշելով, որ Դիմադրության համար Իրանի օգնությունը ռազմավարական նշանակություն ունի։

Երեքշաբթի օրը Թեհրան ժամանած Իսմայիլ Հանիեն հանդիպել է նաև իսլամական հեղափոխության գերագույն առաջնորդ այաթոլլահ Խամենեիի, նախագահ Սեյեդ Էբրահիմ Ռայիսիի և Իրանի արտաքին գործերի նախարար Հոսեյն Ամիր Աբդոլլայանի հետ։

 

Պիտակ