Մարտ 28, 2024 16:38 Asia/Tehran
  • Իրանական «VIII գործոն» (Factor VIII) դեղամիջոցը՝ հեմոֆիլիայով տառապող հիվանդների բուժման համար

Իրանական գիտելիքահենք մի ընկերության մասնագետներին հաջողվել է ռեկոմբինանտ «VIII գործոն» (8-րդ գործոն) դեղամիջոցի տեխնիկական գիտելիքը տեղայնացնելուց հետո, գործարկել այս դեղամիջոցի արդյունաբերական հոսքագիծը։ Իրանական այս դեղամիջոցը, ի տարբերություն հայտնի օրինակների, չի ստացվում առողջ մարդկանց արյան պլազմայից, և արդյունքում այն ​​չի առաջացնում հիվանդության փոխանցում։

Parstoday-ի հայերեն բաժնի փոխանցմամբ՝  8-րդ գործոն դեղամիջոցն օգտագործվում է հեմոֆիլիայով հիվանդների բուժման համար: Հեմոֆիլիան գենետիկ խանգարում է, որի դեպքում արյունը չի մակարդվում սովորական ձևով, քանի որ այն չունի արյան մակարդման համար բավարար սպիտակուցներ (մակարդելիության գործոններ)։

Մասնագետների կարծիքով՝ այն  8-րդ գործոն  ղեղերը,որոնք ներմուծվում են երկիր առողջ մարդկանց արյան պլազմայից է ստացվում, և դա իր մեջ պարունակում է ռիսկեր, այդ թվում՝ հիվանդության փոխանցում։ Այն, ինչ արտադրվում է Իրանում, նման է օրգանիզմում 8-րդ գործոնի բնական արտադրությանը, որը հիվանդի կողմից նվազագույն գրգռում է առաջացնում։

Ութերորդ գործոնը Առողջապահության համաշխարհային կազմակերպության հիմնական դեղերի ցանկում է գտնվում։

Ցանկում ընդգրկված են առողջապահական համակարգի ամենակարեւոր դեղերը։