Մարտ 28, 2024 19:33 Asia/Tehran
  • ԻԻՀ առաջնորդ.Գազան Իսրայելի ցեղասպան ռեժիմի դեմ ճակատամարտի գլխավոր հաղթողն է

Իսլամական հեղափոխության գերագույն առաջնորդը դիմադրության ուժերին և Գազայի ժողովրդին համարել է Իսրայելի ցեղասպան ռեժիմի դեմ ճակատամարտի հաղթողը և ընդգծել.-Այս վեցամսյա պատերազմում Գազայի և Պաղեստինի ժողովրդի արժանապատվության և դիմադրության բարձրակետը և Սիոնիստական ​​ռեժիմի ձախողումները աստվածային իրադարձություն ու երևույթ են:

Իսլամական հեղափոխության գերագույն առաջնորդի գրասենյակի տեղեկատվական բազայի հաղորդմամբ, Իսլամական հեղափոխության գերագույն առաջնորդ այաթոլլահ Խամենեին հինգշաբթի օրը Պաղեստինի Իսլամական Ջիհադ շարժման գլխավոր քարտուղար Զիյադ ալ-Նախալահի և նրան ուղեկցող պատվիրակության  հետ հանդիպման ժամանակ. անդրադառնալով Գազայի ժողովրդի դեմ Սիոնիստական ​​ռեժիմի հանցագործություններին, ասել է, - Սիոնիստական ​​ռեժիմն իր ողջ ռազմական տեխնիկայով և աշխարհի դաժան տերությունների աջակցությամբ սպանում է կանանց և երեխաների, ինչը ցույց է տալիս, որ. այս ռեժիմն ի վիճակի չէ դիմակայել  դիմադրության ուժերին և պարտության մատնել նրանց։

Այաթոլլահ Խամենեին, դիմելով Պաղեստինի Իսլամական Ջիհադ շարժման գլխավոր քարտուղարին, ասել է,- Աստծո կամոք դուք կտեսնեք Գազայի ժողովրդի վերջնական հաղթանակը:

Պաղեստինի Իսլամական Ջիհադ շարժման  գլխավոր քարտուղար Զիյադ ալ-Նախալահը  բարձր գնահատելով Իրանի Իսլամական Հանրապետության աջակցությունը Պաղեստինի հարցում և հարգելով ԻՀՊԿ-ի Ղոդս ստորաբաժանման նախկին հրամանտար նահատակ գեներալ Ղասեմ Սոլեյմանիի հիշատակը, ասել է,- Չնայած բոլոր դժվարություններին և դավադրություններին, Գազայի ժողովուրդը դիմադրության ուժերի կողքին կարողացել է  ձախողման մատնել ԱՄՆ-ի  և Սիոնիստական ​​ռեժիմի և նրանց աջակիցների  ծրագիրը,որն ուղղված էր Դիմադրության ոչնչացմանը։ 

Պաղեստինի Իսլամական Ջիհադ շարժման գլխավոր քարտուղարը հավելել է.-Գազայի ժողովուրդը և Դիմադրության ուժերը վճռական են՝ շարունակելու  դիմադրությունը մինչև վերջնական հաղթանակ, և Աստծո կամոք վերջնական հաղթանակը կիրականանա ոչ հեռու ապագայում։

Երեքշաբթի օրը՝ մարտի 26-ին, Պաղեստինի Իսլամական դիմադրության շարժման (ՀԱՄԱՍ) քաղբյուրոյի ղեկավար Իսմայիլ Հանիեն և նրան ուղեկցող պատվիրակությունը Թեհրանում հանդիպել են Իսլամական հեղափոխության գերագույն առաջնորդի հետ։ Իսլամական հեղափոխության գերագույն առաջնորդը բարձր գնահատելով Պաղեստինի Դիմադրության ուժերի եզակի դիմադրությունը  ընդգծել է.- Իրանի Իսլամական Հանրապետությունը չի վարանի աջակցել Պաղեստինին և Գազայի ճնշված ու դիմադրող ժողովրդին։

Այս հանդիպումները կայացել են մի իրավիճակում, երբ ՄԱԿ-ի Անվտանգության խորհուրդը վերջերս ընդունել է Գազայում կրակի անհապաղ դադարեցման մասին բանաձեւ։

Պիտակ